ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. «Ժողովուրդ ջան, ուզեք, թե չուզեք՝ ես արդեն ծնվել եմ…»
Արձակագիր Գայանե Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, ուզեք, թե չուզեք՝ ես արդեն ծնվել եմ…
Ես էլ ուզեի, թե չուզեի, մեկ է, մեկը կգտնվեր ու «ասեղի արանքով» ինձ կհիշեցներ այսօրվա մասին։ Ու այդպես կշարունակվեր՝ մեկը մյուսին իմաց տալով։ Դրա համար մտածեցի այնպես անել, որ կոկիկ լինի, ու բոլորիդ՝ իմ հին ( պատերազմից առաջ գրած) գրով հրավիրեցի մի տեղ,լավ իմանալով, որ ծննդյան օրը նաև հաշվետվություն է ինքդ քեզ ու քեզ ընդունողներին։Ու ինչ հասկացա…Այո, դուք ինձ հասցրել եք ճանաչել։ Թե չէ, չէիք հուսադրի վաղվա լավ օրով։Ինչ ասեմ, թող այսօրն էլ լինի այսպես՝ հիմնական ցավը ներսում պահելով, նորից ապավինենք մեզ պահող հույսին ու հավատին…Դուք շատ ապրեք, որ իմ տված «հացը» տաք- տաք գրկում եք ու ասում’ օջախդ շեն կենա։Մեր մեծ, ընդհանուր Օջախը մերն է մնալու՝ մեր մշակույթով ու մեր լեզվով։ Գեղեցիկ պարտեզներից առաջինը մոլախոտն են հանում, դեն նետում։Օրը գալու է…Սպասենք՝ ապրելով ու գործելով»։