ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ. ԱՐՑԱԽԻՆ
ԱՐՑԱԽԻՆ Թավշե դիմակով դահիճը անդեմԻբր օրերիդ մշուշն է վանում,Այնինչ ամենուր դահլիճ է ու բեմ,Ուր քո արյունն է դեռ շատրվանվում։ Լցվում է դահլիճ, դառնում ծով արյան,Ուր աթոռներն են ցիր ու ցան լողում,Այդ ծովի ափին աչքերով անահՄի բոբիկ երազ թևերն է թողնում,Որ դեպի ծովը հեռանա անդարձ. Թվում է՝ վերջին քարերն են մարում,Երբ արյան ծովի վրայով հանկարծԲոբիկ երազն է Տիրոջ պես քայլում… ***Եթե դեռ ողջ եմ ես,Ո՞ւր են իմ բառերը,Որ հայրենի երկրիսՀարությունն ավետեն։Եթե դեռ մեռած չեմ,Ո՞ւր են իմ բառերը,Որ այս լռությունըԴատարկեն ինձանից։Իսկ եթե մեռած եմ,Եթե մեռած եմ ես,Ո՞ւր են իմ բառերը,Որ հարություն տան ինձ… ***Երկրիցս երազը խլեցին,Երազից` երկիրս,Երգիցս բառերը խլեցին,Բառերից` երգերս,Երկրիցս տղերքին են խլում ,Տղերքից` երկիրս… Երկրիցս տղերքն են մնալու,Տղերքից` երկիրս… ***Մեր անկախության երեսուն տարինԵրեսուն զնգուն արծաթով ծախվեց,Մեր թանկ երազի տապանաքարինՏղերքի վերջին ժպիտը ծաղկեց։ Ոչ այդ ժպիտի գինը իմացանք,Ոչ գիրն իմացանք նրանց ճակատի,Երեսուն տարի միայն խլացանք,Որ զրնգոցը չառնենք արծաթի… ***…Ինձ ասում են՝ հաշտվիր,Էլ հայրենի՞ք մնաց,Չեկավ կռվի դաշտից,Տղերքի հետ գնաց։Իբր՝ հույսդ է սին,Ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,Ոչ ոքի մի լսիր,Մի բան գցիր վրադ։ Իմ գիրը քո մասինԼոկ բառեր չէ վհատ,Դու միայն ինձ լսիր,Մի բան գցիր վրադ։ Ու դաշտերով անցիր,Մինչ երգերս հասնեն,Վրադ մի բան գցիրՏղերքը չըմրսեն… ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ