Հայկ Սիրունյան. ԴՈՆ ԿԻԽՈՏ
Ե՜լ, Սանչո, ե՜լ, բարեկամս, գնանք…Արդեն շատ տեսանք վեճեր ու սկանդալ։Պարտքդ՝ կատար, ինչ-որ մի կերպ կտամ,Ռոսինանտն է, որ կմնա աննալ։ Ասում են, թե մենք հին ենք ու վրեպԵվ մեզ կոչում են «օգոստոսի ձյուն»։Բայց ի՞նչ ենք ուզել աշխարհում ավել-Մերը՝ մեզ, Աստըծունը՝ Աստըծուն։ Ես հուշեր ունեմ անցած գարունից,Իմ ծոցում ծաղիկը դեռ չի թոշնել-Փոշու՛ն եմ տալու։ Եվ իմ արյունիՇիթերը կարող է նա ըմբոշխնել։ Չտխրե՜ս, Սանչո՛, չտխրես, ընկեր,Ժպիտո՛վ հիշիր խենթությունն անցած-Բարձրերից գիտե՞ս ինչքան եմ ընկել,Գիտե՞ս ինչքան եմ թրփացել ցած։ Քեզ թվում է, թե հավատում եմ ես,Որ կա աշխարհում Դուլսինեա-սե՞ր։-Բարեկա՜մըս, միամիտ չլինես,Ապրելու համար երազ եմ հյուսել։ Ապրելու՛ համար, կռվելու՛ համար,Հոխորտալու համար օրենքի դեմ՝Այն օրենքի, որ թվաց անհնար,Սակայն բեկեցինք մենք, ես լա՜վ գիտեմ։ Մենք անցանք սահմանը հարմարվելու,Մեր ուղուց անդին չկա ոչ մի հետք-Դու չապրե՛ս հեզախառն ու հլու,Մենք չէ՞ որ թողել ենք մի մեծ լեգենդ։ Հիմա արդեն ժամն է հեռանալու,Ես գնում եմ անդարձ անհայտ մի տեղ,Հուսամ՝ վերևում չեմ ձանձրանալու,Հուսամ՝ կլինի ապրել առանց մեղք։ Դե՜, Սանչո, ե՜լ, բարեկամս, գնանք,Այստեղից դու՝ աջ, իսկ ես դեպի ձախ։Բաժանումի մեջ, հավատա, կա կյանք,Հեռացումի մեջ՝ փշատի չափ բախտ։ Ու թե հիշես հեգնանքները այլոց…Թե ինչպես երազը դարձավ կապանք…Բանի տեղ մի դիր- մարդիկ են մանր,Աներազ, անխինդ ու անտառապանք։ Ներիր, որ ինձ համար ամաչեցիր։Կյանքը կյանք է, երբ գործում ես սխալ-Ուղղաքայլ փահլևանից վախեցիր,Վախեցիր դու մարդուց ճշտախառն- Դու ասպետական իմ խոսքին անսա,Այդ ես եմ՝ Դոն Կիխոտ Լամանչեցին,Այդ քե՛զ եմ ասում, իմ Սանչո Պանսա,Ներիր, որ ինձ համար ամաչեցիր,Ներիր, որ հույսերդ քեզ չհասան։ ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ