ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ — 105
Հունվարի 20-ը մեծ հայուհի, նշանավոր բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրողների միության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյանի ծննդյան օրն է։Ս. Կապուտիկյանը աչքի է ընկել ոչ միայն իր բանաստեղծական տաղանդով և քնարական նուրբ մատուցմամբ, այլև գրական ձիրքին զուգահեռ դեռևս երիտասարդական տարիներից ձևավորվել է նրա քաղացիական հայրենանվեր ու ազգանպաստ կեցվածքը։ Նա շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին` միշտ հանդես գալով որպես արդարության և ճշմարտության մունետիկ։Բանաստեղծուհու ծննդյան օրը իր տուն-թանգարանում տեղի ունեցավ նաև «Էջեր փակ գզրոցներից» վերահրատարակված գրքի շնորհանդեսը։ Ստվարածավալ այս գիրքը հեղինակի կողմից մի ինքնատիպ հաշվետվություն է երկրի հասարակական կյանքին բերած սեփական խիզախ մասնակցության մասին:Սիլվա Կապուտիկյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Նա առաջին մտավորականն էր, որին 1959 թվականին թույլ տվեցին մեկնել Արցախ, որը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում։ «Ղարաբաղն ու Նախիջևանը իմ կյանքի մեջ մտան Ավետիք Իսահակյանի զրույցներից,- անկեղծացել է բանաստեղծուհին:1992 թվականին մի խումբ հայ մտավորականների հետ նա մեկնում է Մոսկվա` Ադրբեջանում գտնվող հայ պատանդներին ազատելու խնդրով համապատասխան մարմիններին դիմելու համար: 1994 թվականի աշնանը Ս. Կապուտիկյանը մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր զորամասերում:Այս և բազմաթիվ այլ պատմական հիշարժան իրադարձությունների մասին նա շարադրել է իր «Էջեր փակ գզրոցներից» գրքում: Քիչ չեն նաև հեղինակի բանաստեղծությունները` նվիրված հայ մարտիկներին ու հայոց ազատագրական շարժմանը:Ինձ հետ լուսանկարում են Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը և տուն-թանգարանի աշխատակից, արվեստաբան, արձակագիր, խմբագիր Սեյրանուհի Գեղամյանը ` բանաստեղծուհու ծննդյան 105-ամյակի առիթով այսօր տեղի ունեցած հոբելյանական միջոցառման ժամանակ։ Արմեն Խաչատրյան