ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. Իմ ժողովուրդ, որ անվրդով, անխռով ես
Իմ ժողովուրդ, որ անվրդով, անխռով ես,Կոտրված ես` հեզահոժար, օրհասական,Իսկ ես, վկան` սուրբ, հրակեզ ընդվզումի,Անպատմելի քո խոյանքի, էպիկական,Հերոսացած և նահատակ լեգենդների,Սխրանքն իբրև` լուսակրակ գրավական,Կոչ եմ անում` սթափվելու, և մտքերի,Կամքի, ոգու շեղբաճաճանչ վերածնման: Եվ թող Արևն իր նետերով, ասես հայկյանՍրբաարձակ ճառագայթներ, երեքթևյան,Շողաողող ու լուսարձակ, լցնի երկինքնԻմ Նաիրյան` Քրիստոսի անվամբ ահեղ,Հոգեճորտը թող վերանա, և պետությանԿառքին կառչած բազմաերես տեսակը քո`Շողաշաղից`միջատափախ, կորչի գնա,Ու թող լինի մաքրամաքուր ոգեհեղեղ: Մանուկների ճիչն եմ ուզում լսել հայոցԽնկախորան քաղաքներից ու շեներից,Եվ մայրացած աղջիկների հուլունքաշարԺպիտներն եմ ուզում տեսնել և ցնորվել…Արծվաթռիչք տղաների խինդն ընկալել,Բարենորոգ փողոցներում, բոցավառվելՀամբույրների հրավառված երկնքի տակ,Ոգևորված բարձրանալ ու բարձրաձայնել: Դավիթ Վանյան