ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Որպեսզի թեմայից չշեղվենք, եկեք հենց սկզբից զանց առնենք իրենց գերնորաձև համարողներին, որոնց գրվածքների մեջ բոլոր տողերը փոքրատառով են սկսվում:Եթե բոլորդ չիմանաք, ապա շատերդ կիմանաք, թե ինչու է ընդունված չափածո ստեղծագործության ամեն մի տողի առաջին բառը մեծատառով գրել՝ անկախ այն բանից, թե նախորդ տողի վերջում կետադրական ինչ նշան է դրված կամ առհասարակ դրվա՞ծ է, թե՞ ոչ:Քանի որ մեծ մասամբ ամեն մի տող համեմատաբար ինքնուրույն մտքով է սկսվում, և անհամեմատ ավելի քիչ են նախորդ տողի միտքը շարունակող տողերը, ուստի տողը մեծատառով սկսելու գլխավոր նպատակը ամեն մի տողի վրա ընթերցողի առանձնակի ուշադրությունը հրավիրելն է:Սակայն լինում են հեղինակներ, որոնց ուշադրությունից վրիպում է ավանդաբար կիրառվող այս սովորությունը: Բանն այն է, որ նրանք երբեմն, հատկապես ազատ բանաստեղծություններում, տողը վերջացնում են շաղկապով (և, ու, բայց, սակայն, իսկ, թե, եթե, որ, որը և այլն), ինչպես նաև իբրև շաղկապային բառ գործածվող «ինչպես», «որպես» դերանուններով, գլխավոր և երկրորդական նախադասությունները կապակցող բառերով, կապակցություններն ու նախադասությունները հարակցող բառերով:Օրինակներ (բոլոր օրինակները իմ մտածածն են): Աշխարհը դաժան էր, բայցՆրանք ուրախ էին այդ աշխարհում…Պետք է լիներ այսպես՝ չնայած տողերի երկարությունների անհամապատասխանությանը:Աշխարհը դաժան էր,Բայց նրանք ուրախ էին այդ աշխարհում… Ձյունը մեղմորեն նազում էր, ինչպեսԵրկնքում պարող թիթեռներ պես-պես: Պետք է լիներ այսպես, թեև դրանից տուժելու են վանկը, հանգն ու ռիթմը:Ձյունը մեղմորեն նազում էր,Ինչպես երկնքում պարող թիթեռներ պես-պես: Որպեսզի ստեղծագործողի տողերը չտուժեն համանման դեպքերից, մինչև ստեղծագործելը նա պետք է առնվազն ծանոթ լինի գրականության տեսությանը: Բայց քանի որ ներկայումս համացանցում ստեղծագործողների մեծ մասը բանասիրական կրթություն չունի, թող ներվի, եթե ասեմ՝ ինքնուս ստեղծագործող է, ի դեպ, ինձ նման, ուստի հարկ համարեցի այս կարևոր գիտելիքը ստեղծագործողներից շատերին փոխանցել, ոմանց էլ՝ պարզապես հիշեցնել:Հետգրություն: Վերը նշված դեպքերից պետք է հստակ տարբերել երկու դեպք, երբ կարծես «արդարացված» է տողի վերջում հայտնված շաղկապի՝ իբրև շաղկապ գործածվող դերանունի, կապակցող բառի կամ հարակցող բառի վերջնապահ դիրքը: ա) Ինչպես գիտենք, բանաստեղծական խոսքում, ի տարբերություն արձակ, պատմողական խոսքի, թույլատրված է նախադասության անդամների ազատ շարահյուսություն: Նման «արտոնյալ» դասավորութան շնորհիվ, որոշ շաղկապներ և կապակցող բառեր կարող են նաև հայտնվել նախադասության վերջում, որն էլ կարող է լինել որևէ տողի վերջը, ինչպես, օրինակ, հետևյալ տողերում՝ «սակայն» շաղկապը:Ամբողջ աշխարհում փնտրեց հարազատ,Հարազատի պես չվարվեց սակայն…բ) Նույն «արտոնության» շնորհիվ շաղկապը ստորադասական նախադասության մեջ կարող է գրավել նաև միջանկյալ դիրք՝ ճիշտ այնպես, ինչպես միջանկյալ խոսքը՝ միջանկյալ խոսքի կետադրության նման երկու կողմից անջատվելով ստորակետով: Բայց այդ միջանկյալ դիրքը երբեմն կարող է դառնալ նաև որևէ տողի վերջը, ինչպես հետևյալ օրինակում՝ «սակայն» շաղկապը: Ողջունեց նրանԵրկիրն ամենայն,Տխուր էր, սակայն,Մենակ որբ տղան…