Previous Story
ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ Ո՜ՆՑ ԹԱՔՑՆԵՄ…
Այն, ինչ քեզնից թաքցրեցի՝Հույզից բեկվող ձայնս խզված,Անձրևներից ո՜նց թաքցնեմ,Մեկ էլ զսպված աչքերիս թաց: (Երամները տեղ չեն հասել՝Խոսքով ընդհատ ինձ պատմեցինՁմռան կեսին մեզ այցելածՏեղումները արևելից: Ցիրուցան են եղել ճամփին՝Խաբկանքների տաքուկ գոլից,Չուն բռնել է դարձի ուղին՝Վստահաբար, առանց ահի: Մոլորվել են, թևաթափվել,Դեգերում եմ եթերներում,Ոմանք ինձ պես դեռ չգիտեն՝Ինչ տեղում են հանգրվանում…) Այն, ինչ քեզնից թաքցրեցի՝Հույզից բեկվող ձայնս խզված,Անձրևներից ո՜նց թաքցնեմ,Մեկ էլ զսպված աչքերիս թաց: Հասմիկ Սարգսյան