ՆՈՐ ՊՏՂԱՋՐԵՐ ԿՀՈՍԵՆ ԴԱՐՁՅԱԼ…
Նոր պտղաջրեր կհոսեն դարձյալ,Եվ մսուրներում մանուկ կծնվի,Երկրպագության եկած քահանայքԸնծայաբերմամբ կկքվեն կողքինԵվ աղաչանոք կդիմեն Նրան՝ «Հուսո փաթթոցով բարուրիր անձիս,Նրանց, որ ճամփին ցիրուցան եղած,Նաև մոլորյալ, անուղի, գերյալ՝Ժանտ պատերազմի զոհ են, և հիմաԱնցնում են անլույս իրենց Գողգոթան: Հանձնիր մայրերին իրենց որդկերանցՍուրբ մասունքները՝ վստահեն հողին՝Նահատակներին հարիր հանդերձմամբ,Եպիսկոպոսաց խոսքով սփոփիչ,Հայրերի անլուր վշտով անհատակ: Սեր-համբերանքի ամբարներից քոԲաժնեմաս արա այրիներին որբ,Որոնք այրերին տեսան խաչերին՝Բզկտված. հաշմված և հոգեխորով.Զգու՜յշ ազատիր նրանց գամերից: Հուսո բարուրով զգեստավորիրՄեղկ մարմինները՝ մութ ու մոլորյալ,Պատգամդ նորեն հասցրու ազգին,Որ Քեզ ընդունեց, Քեզնով հավատացԵվ առաքելոց ձեռոք օծվեցավ: Թող մայրդ ցնծա՝ զավակդ ես ընծա,Բարձր պատգամդ ազգը չգետնեց,Դավանության մեջ չուրացավ երբեք,Քամահրությամբ խորն, անհողդողդ մերժեց՝Դավադիրներին կոչելով «Հուդա»: Հոշոտվող երկիր իմ Հայաստանյաց՝Ամեն ժամ հիմա ծվատվող մարմին,Անտարբեր մարդոց դատով անարդարՔրիստոսակերպ հանվել ես խաչին,Ես՝ ոտքերիդ մոտ… «Ու՜ր ես, օ՜, մայր իմ»: …………………………………………………………………Վարագույրները բացեք բեմերին,Ժամերգություն է, կոչնակ և խոկումԵրկրպագեցեք՝ մանու՛կն է Փրկիչ…Ելնելու են նոր ոգիներ ընդոստ՝Սահման գծելու Նրա հավատքով… Հունվար 6, 2021Հասմիկ Սարգսյան