Պարույր Սևակ. ԱՐԻ՛, ՆՈ՛Ր ՏԱՐԻ
Արի՜, Նո՛ր Տարի,Գալուստդ բարի՜,Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլովՈւշ մնացածին,Քնով տարվածին.Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,Հիասթափվածին՝ նոր մի հիացում,Սիրասթափվածին՝ մի նոր միացում.Ձեռքից հավատը փախուստ տվածին,Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,Մանկանը՝ մեծի մտքի լիացում,Մեծին՝ մանուկի անարատություն,Տափարակներին՝ Արարատություն,Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,Որ նրա վրա Քաղցը այսուհետՉունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքածՏրվի ճախրանքի,Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,Ո՛չ մի ազգ ու ցեղՊատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։Նաև հասկանա՛նք,Որ մեր իսկ արյան գնդիկը մանըրԱյս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…