Եռաբլուրի տոնածառը
Եռաբլուր բարձրացող ճանապարհն արդեն կիսատ խցանված է…Եկեղեցու մոտից արդեն ականջիդ է հասնում քարերը գրկած մայրերի լացի մեղմ երգը…Տղաների շիրմաքարերի մոտ շոկոլադի տուփեր են բացված դրված, որ մարդիկ հյուրասիրվեն…Տոնածառեր են զարդարված՝ լույսերով, խաղալիքներով։ Իսկ երեք ընկեր սեղան էին գցում ընկերոջ քարի մոտ՝ ասելով. -Էսօր մեր նոր տարվա սեղանն ստեղ ա ախպերս, քո հետ ենք դիմավորելու։Անծանոթ մարդը 4 երեխաների հետ արտերկրից եկել էր ու առաջինը ժամանել Եռաբլուր. Բոլորին ծաղիկ խոնարհելով, բացատրելով քայլում էին։ Երեխան ասում է իրենք իրենց տներում չեն, որ տոնածառ զարդարեն, մայրիկները տոնածառները բերել են այստեղ։ Ու բազմաթիվ հայ մարդիկ, ովքեր հարազատ չունեին բայց ընտանիքներով Եռաբլուրում էին այսօր։Տարօրինակ չէ, նորմալ է. Ի վերջո մի հողի համար տասնյակ հազարներով մի քանի սերունդ հողի տակ դրած ու այդ հողը կորցրած ազգն ի վերջո տարին ամփոփելու ու շատ բաներ ծանրութեթև անելու այլ վայր կարծես չպետք է ունենար։Հ.Գ. Կներեք ձեր սալաթների, կորպորատիվների, երշիկների շախը փչացնելու համար։ Եռաբլուրի տոնածառն Արցախի դրոշներով ու շեներով էր. Ասեցին մամաներն են այդպես զարդարել ու ասել, որ գոնե ամեն տեսնելով հիշենք մեր երեխաներն ինչի համար են գնացել…(((