ՄԵՐ ԼԵԶՎՈՎ ՇԱՐԱԴՐՎՈՒՄ Է ՈՒԶԱԾԴ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Իսպաներենով նկարում են այնպես, ինչպես … Գոյան: Գերմաներենով` ինչպես Դյուրերը: Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները: Քոչարը հայերեն էր քանդակում: Մինասն իր վրձինը թաթախում էր հայոց լեզվապնակի մեջ: Որովհետև լեզուն միայն մեկը մյուսի հետ բացատրվելու կամ նույնիսկ`բանաստեղծության համար չէ: Այն սնում է մշակույթի ամբողջությունը, քանի որ դրված է մարդ — աշխարհ հարաբերությունների հիմքում:Մի խոսքով`մայր մեղու: Հակառակ դեպքում մնում ես անփեթակ: Բայց փեթակն էլ, ինչպես կանխորոշել է բնությունը, չի փակվում լոկ իր մեջ:Իհարկե, դեռ մինչև օրս ապրում են լեզուներ, որոնց իմացաբանական սահմանը սեփական կենսամիջավայրն է ու վերջ: Այդ լեզուներով Կանտ կամ Արիստոտել չի թարգմանվում: Ոչ էլ Շեքսպիր կամ Ֆիրդուսի: Մերի մեջ`աշխարհի լրիվությունն է: Մեր լեզվով շարադրվում է ուզածդ գիտություն: Յուրացվում ցանկացած մշակույթ`դառնալով ազգային կենսափորձի մաս: Հայկական լեզվագիտակցության ունիվերսալիզմ: Հայկական կենսագիտակցության իմունիտետ …Հ.Գ. Երբեմն, տարիներ առաջ գրված տեքստերը, ստիպում են վերադարձ: Երևի իրենք գիտեն, թե ինչու: ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆգրող, կինոգետ