Previous Story
Զուխրա Երվանդյան. Ո՞վ կամոքի մորմոքը երկրիս
Ո՞վ կամոքի մորմոքը երկրիս,ո՞վ արնաքամվող վերքը կբուժի,ո՞վ կբացի դուռը Սասնա Մհերի,ո՞վ Արցախը նորից մոր գիրկ կբերի։ Արդյոք կերկնի՞ երկիրս Հայասա,կերկնե՞ն եղեգնիկն ու ծովը ծիրանի․արդյոք կելնի՞ բոց եղագան փողից,Կծնվի՞ խարտյաշ հուրհեր պատանին։ Արդյոք կազատվե՞նք չանցյալվող ցավից,կթողն՞նք մորմոքը անցնող երեկվան,կջնջե՞նք խարանը պարտված ծնկողի,հաղթողի փառքը կտանե՞նք վաղվան։ (Քնած լինեի, ու հարցերը հենց այնպես,երազում եկած-անցած լինեին,արթնանայի ու զարմանայի,թե էդ ինչ անհեթեթ,մեզ հետ կապ չունեցող երազում էի)։ Զուխրա ԵրվանդյանԳրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ