ՇՎԱՆԻՁՈՐ (Լեմս Ներսիսյանի «Անկորույս Սյունիք» շարքի «Շվանիձոր» գեղանկարի թեմաներով)
Ժայռի գլխին՝ ժեռ, կուռը կռան՝ լեռ,Եվ ստորակետված բարձունքներ կեռ-կեռ,Բարձրադիր հովտում՝՝ հասուն կակաչներ,Թաց — թախծաթույր են ամպերը լուսե։ Դեռ չեն հասցրել եզակի ծառերՑիրուցան եղած խուռն գունագեղվել,Աշնանամուտի դարչնությամբ վուշեԼեռնահովիտն են սահմանագծել։ Խաղաղ մթություն շուտով պիտ իջնի,Երբ արևմուտքի երիզը շիջի,Բայց քառորդ ժամ կա, մինչև որ հատնի՝Անխռով նինջով օրը ավարտվի։ Հիմա թաթախուն թափանցիկ թխպով՝Լեռները հստակ զուգահեռ շարքով,Ասես, այրեր են՝ կենդանի, շնչող,Թեթև — մանուշակ արևայրուքով․․․ Հեռվում մշուշը քուլա առ քուլաՆնջման հորանջով սահում է դեպ վար,Եվ թվում է, թե ո՛չ մեկ, ո՛չ մի ահԵրբեք չի խախտել անդորրն այս անդավ։ Դեկտեմբեր 7, 2023Հասմիկ Սարգսյան