ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Բերքս քաղելու ժամը հասնելիսԻնձ անզորության մաղձով մի՛ պատիր,Քրտինք մյուռոնված որքա՜ն թափեցի,Մինչև հողերս բարով ցնծացին։ Որքա՜ն անգամներ հունձքս թողեցիԱզատ երկնքի վայրի թռչունքին,Հասուն նռները ճյուղքին ճաքեցին,Արյան հյուսքերով գետնին հոսեցին։ Ամենակարո՛ղ և ամենատե՛ս,Փորձությամբ անձս էլի՞ քննեցիր,Թե՞ ընդդիմացար, երբ թափուր արինՏունս շենացրած՝ մի ամբողջ երկիր։ Ավիշը բոսոր ոթեց պատկերից,Որ դիմագիծդ էր արձանագրում,Նշա՞ն էր արդյոք, որ մեզ հուշեցիր,Ուղեկի՞ցն էիր մեր խաչ տանելու։ Ծափիր ծիծառի թևքերի ծփմամբԽռովված հոգուս արձակ գավիթում,Եկել եմ նորեն տենչանքով բուժման,Եվ արդ ոսկերքիս Քո լույսն է քամվում։ Անշոշափ ուժով մաքրի՛ր կասկածից,Կորստից հետո ուժով ինձ լցրու,Որ հուսո ձայնով հորովել հնչիՆրա բերանից, ով հողն է հերկում։ Տու՛ր տաք անկյունը հայրենազուրկին,Աչքերը սրբի՛ր որդեկորույսի,Թևերը պնդիր, ով աշնան եռքինԲերքերը թողեց վայրի թռչունքին․․․ Հասմիկ ՍարգսյանՀոկտեմբեր 8, 2023, Տեղերի վանք