Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։Իսկ մինչ այդ պետք է սկսել կերտել Հայաստան պետություն-ամրոցը, որովհետև դա է լինելու մեր անվտանգ ու արժանապատիվ գոյության միակ երաշխավորը։ #հավերժականՀայաստանը
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումից