Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
Ես սկսեցի է´լ ավելի սիրել կյանքը,Երբ հայտնվեցի պատերազմի գրկում,Եվ թրթռացող սրտիս վրաԱմբողջ ապրածս օրերըՏեսաժապավենի վրաՄատուցվեցին աչքերիս… Պատերազմի մեջՕվկիանոսներ են ցամաքում,Եվ ցամաքի մեջԱրցունքների օվկիանոսներ են գոյանում… Ես սկսեցի է´լ ավելի ատել կյանքը,Երբ հանդիպեցի նորագարուն կյանքերիՄահախուճապ հայացքներին,Եվ արհեստականորենԹմրեցրի գիտակցությունս,Որ ավելի չմասնատվիԲացմիցս մասնատված հոգիս… Պատերազմի մեջՄանուկների ճիչեր են լռում,Եվ ճիչեր են ծնվում մանուկների… Ես սկսեցի է´լ ավելի պայքարելԽաղաղության համարԵվ հոգիս նվիրեցի Երկնքին,Աչքերս` Հողին,Սիրտս` Հայրենիքին… Պատերազմի մեջ՝Փամփուշտների վրա,Ծաղիկներ են աճում… Ես սկսեցի է´լ ավելի երկրպագել Մայրերին,Եվ ձգտում եմ հասցնել Նրանց` երազիս`Հերոս Տղաներից մեկի պատգամը.-Թո´ղ, որ աշխարհի Մայրերը բոլորԱյսուհետ իրենց դստրերին, որդոցՍպասեն հավատով, սպասեն հույսի մեջ.Թո´ղ Նրանց փնտրեն միմիայն մի տեղ.ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ մեջ… Այո´, Նրանց մեջ, ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ…-Ես շուտով կգամ, միայն հավատա,Կվերածնվեմ, քո գիրկը կգամ…Միայն` հավատա´ ու սպասի´ր ինձ, ՄԱ´Մ… Բորիկ Բաղդասարյան