Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը
68 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը:
«Նրա ապրած ողջ կյանքը նվիրում էր հայ մշակույթին: Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում նա անդավաճան մնաց հայ պարի հերոսական եւ առնական ոգուն, հիմնեց ինքնատիպ պարի մի դպրոց, ուր դաստիարակվեցին հազարավոր հայ մանուկներ ու պատանիներ՝ դառնալով հայրենիքի խիզախ զինվորներն ու պաշտպանները: Գնաս խաղաղությամբ մշակույթի անխոնջ պահապան, հարգարժան մարդ եւ սիրելի ընկեր»,- նշված է ՀՊՄՀ պարարվեստի ամբիոնի տարածած հաղորդագրությունում: