Աշոտ Մանուկյան
Աշոտ Լեկդարի Մանուկյան (հունիսի 9, 1961թ. Երևան), հայ իրականության մեջ առաջին անգամ ուսումնասիրել է քաղաքագիտության ակունքները, քաղաքական մանկավարժության, հոգեբանության և ընտանեկան արժեքների առնչությունները էթնիկական յուրահատկությունների հետ, գրել հոդվածներ և մենագրություններ, ծավալել մանկավարժական և հասարակական գործունեություն:
Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել 2020թ., «Ընտանեկան դաստիարակության հիմնահարցը հայ էթնոմանկավարժական մշակույթում» ատենախոսության հիման վրա:
Կրթություն և աշխատանքային գործունեություն
1978թ. ավարտել է Երևանի թիվ 133 միջնական
դպրոցը, 1983թ.՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1995թ.՝ ԱՄՆ Հայկական համագումարի ՀԿ կենտրոնի «Կառավարման և առաջնորդության դասընթացները»: 2003թ. քաղաքացիական կրթության դասընթացների է մասնակցել ՀՀ ԿԳ նախարարությունում։ 2017-2019թթ. եղել է Խ. Աբովյանի անվան ՀՄՊՀ-ի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ:
Ծառայել է խորհրդային բանակում, մանկվարժություն, հոգեբանություն, պատմություն և այլ առարկաներ է դասավանդել ՀՀ տարբեր դպրոցներում, քոլեջներում և բարձրագույն ուսհաստատություններում (Արշալույս, Կոշ, Ձորաղբյուր գյուղերի միջնականգ դպրոցներ, Երևանի բուժքույր դաստիարակչուհիների քոլեջ, Երևանի դատական փորձագիտության և հոգեբանական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Երևանի բժշկական ինստիտուտ), աշխատել որպես «Ավանգարդ» թեթրի լրագրող, «Արին-Բերդ» կրթական հանդեսի տնօրեն:
Հասարակական գործունեություն է ծավալել որպես «Արին-Բերդ» բարեգործական միության, ապա նաև «Հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պայքարել է թմրամոլության դեմ: Խմբագրել է «Դիվանագիտություն և արտաքին հարաբերությունների մարմիններ» գիրքը («PL office» հրատ., 2002թ.):
Տիրապետում է հայերենին, ռուսերենին անգլերենին, ֆրանսերենին:
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Անձի և հասարակության զարգացում, համաշխարհային դիցաբանություն, էպիկական ժառանգություն, էթնոմանկավարժական մշակույթ, երիտասարդության արժեհամակարգի ձևավորման ժամանակակից միտումներ, կրթության և դաստիարակության փիլիսոփայության հիմնահարցեր:
Համեմատական վերլուծության ենթարկելով Մերձավոր Արևելքի, նարտական, սլավոնական, նորդական, բանահյուսություններում արտացոլված միջսեռային փոխհարաբերությունները, շրջանառության մեջ է մտցրել «Շամիրամի բարդույթ» հասկացությունը, որպես իգական ագրեսիվության տարատեսակ։
Անդրադարձել է արարատյան, իրանական, սլավոնական և այլ մշակույթներում արտացոլվող «Էդիպի բարդույթ» հոգեսոցիալական երևույթին, միջսերնդային երկխոսության հարցերին։
Հումանիստական մանկավարժական ուղղության հետևորդներից է։ Գտնում է, որ դաստիարակության միջոցով կարելի է հասնել միջանձնային, միջէթնիկական և համամարդկային փոխհարաբերությունների առողջացմանը։
Հրապարակումներ և մենագրություններ
Տարբեր լրատվամիջոցներում. «Սովորողների պատկերացումները ծխախոտի վերաբերյալ», «Դպրություն», 1994թ: «Ինչպես պայքարել թմրամոլության դեմ», «Հայաստանի Հանրապետություն», 1995թ.: «Մտածողության նմանություններ հնդեվրոպացիների բանահյուսությունում», «Մեծամոր», 1995թ.: «Էդիպի բարդույթը արարատյան ավանդապատումներում», «Գիտություն», 1997թ.: «Էդիպի սոցիալական բարդույթը և տոտալիտարիզմը», «Ավանգարդ», 2001թ.: «Իրավունք, տեսություն, դպրոց», «Ավանգարդ», 2002թ., «Կրոն և դաստիարակություն», «Քրիստոնյա Հայաստան», 2002թ.: «Ահաբեկչության հոգեիրավական ուրվագծեր», «Առավոտ», 2002թ., «Շամիրամի բարդույթ», «Ավանգարդ», 2009թ.: «Իգական կանիբալիզմ», «Առավոտ», 2010թ.: «Միջսեռային փոխհարաբերությունների առանձնահատկությունները հյուսիս-արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ստեղծագործություններում», «Ավանգարդ», http://avangard.am/am/post/?page=news&cal_date=&news_id=13713#.Yf6A11WEZEZ
2009 թ․:
Գիտական հանդեսներում. «Դաստիարակչական և ուսուցաբանական գաղափարների արտացոլումը ազգային էպոսում», «Մանկավարժական միտք», 2018թ.: «Ընտանեկան դաստիարակության գաղափարների արտացոլումը հոգևոր գրականության մեջ», «Հայագիտական հանդես», 2018թ.: «Ընտանեկան արժեբանություն» փորձնական դասընթացի ծրագիր, «Հայագիտական հանդես», 2018թ.: «Ընտանեկան դաստիարակության առանձնահատկությունները փոխակերպվող հասարակության մեջ», «Գիտական տեղեկագիր», 2018թ.: «Ընտանեկան արժեհամակարգային հարցերը «Սասուցի Դավիթ» էպոսում, «Մանկավարժական միտք», 2018թ.: «Էթնոմանկավարժական գաղափարների արտացոլումը Կոմիտաս վարդապետի մշակութային ժառանգության մեջ», «Պատմաբանասիրական հանդես», 2019թ.: «Ընտանեկան դաստիարակության գաղափարների արտացոլումը Ղ. Աղայանի մանկավարժական ժառանգության մեջ», «Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում», Հանրապետական գիտաժողովի զեկուցումների և գիտական հոդվածների ժողովածու, 2018թ.: «Գրիգոր Նարեկացու էթնոդաստիարակչական գաղափարները», Միջազգային գիտաժողովի նյութեր, «Դե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում, զարգացման ուղղությունները և հեռանկարները», ԳԿՄՆ, Մեսրոպ Մաշտոց համալսարան, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2018թ.: «Հեռավար ուսուցման հարցերը կրթության արդի մարտահրավերների համատեքստում», «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում», ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների և ծնողների համար, 2020թ., (համահեղինակ՝ Գ. Հակոբյան): «Էթնոքաղաքագիտության էպիկական ակունքը և կապը մանկավարժության հետ» — Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. «Հնարավորությունններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու: Ստեփանակերտ, 2022թ․: «Էթնոկիրառական արվեստի դերն ընտանեկան դաստիարակության գործընթացում», Գյումրի, ՇՊՀ, «Գիտական տեղեկագիր», 2021թ. (համահեղինակ՝ Գ. Հակոբյան):
Մենագրություններ. «Բնազդ և ընտանիք», Երևան, «Լուսակն», 2017թ.:
«Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները և կապը մանկավարծության հետ», Երևան, հեղ. հրատ., 2022թ.:
Ուսումնական ձեռնարկ՝ «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում», Երևան, հեղ. հրատ., 2021թ.:
Զգացված եմ ուշադրության համար, մեծարգո բարեկամներ։ Շատ շնորհակալություն, մեր «Մագաղաթ»–ի աշխատակազմին։