Previous Story
Իմ Երկիր Սրբազանը
Ձայնն իրենը չէր’ “Եռաբլուր”- ում եմ, տասնիննը տարեկան է տղան…
Սրբազանը մռայլ էր, ալեկոծվել էր ու դատարկվել։
Հայրենիքն այսպես են սիրում’ հոգով ու մարմնով, մտածեցի ու սարսուռ անցավ մարմնովս։
Բաց “Ծովը” սիրուն էր’ մի թեթև կնճռոտած, տեղ- տեղ սպիտակած մազերը’ ջրաշուշանի գույնով, աչքերում’ որբացած ճայեր։
Զարմացած լսում էի, “Ծովի” ձայնը տարել ու հին-հին դռներ է բացում…
Խշշում էր “Ծովը” դուդուկի նման’ տխուր ու շարունակվող։
Հյուծվել էր երկրի նման ու երկրի նման ապրում էր’
իմ Երկիր Սրբազանը։
Արձակագիր ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից