Հնագետները Եգիպտոսում Լեւոն Բ թագավորի ժամանակաշրջանի հայկական մետաղադրամ են հայտնաբերել
Հնագետները Եգիպտոսում Նեղոս գետի երկայնքով գտնվող Էսնա քաղաքի տաճարի հետեւում հայտնաբերել են մոտ 1000 տարվա ոսկյա եւ արծաթե մետաղադրամների պահոց, գրում է Live Science-ը:
Անցյալ տարի սկսված պեղումների ընթացքում հայտնաբերվել են այդ դարաշրջանի թագավորների եւ թագավորությունների 286 արծաթե, ինչպես նաեւ բազմաթիվ ոսկե մետաղադրամներ, հայկական մետաղադրամ,
որը հատվել է Ռուբինյանների դինաստիայից (մ.թ.ա. 12-13 դդ.) Կիլիկյան Հայաստանի առաջին թագավոր Լեւոն Բ-ի օրոք, Օսմանյան կայսրության բրոնզե եւ լատունե մետաղադրամներ։
Հայտնաբերվել են նաեւ դիրհամներ (արծաթե մետաղադրամներ, որոնք օգտագործվել են մի քանի արաբական պետություններում, այդ թվում՝ ժամանակակից Արաբական Միացյալ Էմիրություններում), որոնք հատվել են տարբեր թագավորների եւ սուլթանների կողմից։ Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են կաղապարներ եւ իրեր, որոնք օգտագործվել են հատման գործընթացում, ասվում է թարգմանված հայտարարության մեջ:
Հնագետները վստահ չեն, թե ինչու է գանձը մնացել տաճարի տեղում եւ հույս ունեն, որ պահոցի հետագա վերլուծությունը թույլ կտա բացահայտել մետաղադրամների պատմությունը, ասվում է հայտարարության մեջ:
news.am