ԽԱՆԴԱՎԱՌՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
Ճիշտ չեն նրանք, ովքեր պնդում են, թե անցել են խանդավառների ժամանակները, և շահն ու հաշվենկատությունն են զուտ թելադրում մարդկանց քայլերը։ Բայց մեր ապրած դժվարին ժամանակները, որ դաժան փորձաշրջան են հատկապես հայ ազգի համար, տվեցին և շարունակում են տալ անձնուրաց աշխատանքի, անշահ նվիրման և ազնվության բազում օրինակներ։ «ՄԱԳԱՂԱԹ» կայքէջի ութնամյա գործունեությունն այդ նվիրման օրինակներից մեկն է։ Չլիներ այն հիմնող երիտասարդների նվիրման ուժը, հայրենիքը, նրա մշակույթը, պատմությունը ներկայացնելու ձգտման անխափանելի ուժը, հազիվ թե այն կարողանար գործել նյութական միջոցների սահմանափակության, անգամ՝ չգոյության պայմաններում։ Շնորհավորում եմ կայքէջի հիմնման տարեդարձը, ամուր սեղմում եմ այն վարողների ձեռքը, ոգևորում եմ հեղինակներին․ և կրկնում հազար անգամ հազար՝ թող խաղաղություն և արդարություն լինի աշխարհիս․․․
Հասմիկ Սարգսյան
Բանաստեղծուհի, խմբագիր, գրականագետ