Previous Story
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին
Posted On 03 Սպտ 2022
Comment: 0
Վանի ավերված հայկական եկեղեցիները տեղում ուսումնասիրած Կարո Փայլանը կոչով դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարին։
Թուրքական Sondakika–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը Վանում այցելել է Վարագավանք, Զորադիրի Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Բարդողեմեոս վանքերը եւ տեղում ուսումնասիրել դրանք։
Տեսնելով վանքերը ավերված եւ ոչնչացման եզրին, Կարո Փայլանը դիմել է Տուրիզմի եւ մշակույթի նախարարին՝ ասելով. «Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ։ Այս վանքի ոչնչացումից Թուրքիան ոչ կշահի, ոչ կկորցնի։ Սա մտածե՞լ եք»։