Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան»
Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12 կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք ( https://facebook.com/events/s/sensor-festival-2022/1067068340862247/ )։ Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան» և այլն։
Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վիրաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես՝
1․ երաժշտական խմբերի հարթակ ( https://youtu.be/kCgCv1L3tnk?t=194 );
2․ տեսահոլովակների նկարահանման ( https://youtu.be/RRjnyBSs8H0 ) ու անվաչմուշկներով սահելու տարածք ( https://youtu.be/f6Q6ZLIH4Jw )։
Նաև թույլ են տալիս մտնել անտենայի ներսի հատվածը`
( https://tinyurl.com/569mfyt3 )
( https://www.instagram.com/reel/CgH51orDE1E/ )
Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստասցվել է բարոյապես։
Մասնագետների կարծիքով աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան, և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին։
Մոտ օրերին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն հանդես կգա գործնական քայլերի կոնկրետ ծրագրով։
Խնդրում ենք տարածել այս գրառումը՝ հանրությանը մաքսիմալ իրազեկելու համար: