ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ
Այժմ արդեն պարզ է, որ մեր ներկայի մասին հարկ է այլևս անցյալ ժամանակով խոսել.Այս ամբողջ ընթացքում մենք շատ բան տեսանք և ոչինչ ընկալեցինք: Դրան, կարծում եմ, միայն մի բացատրություն կա. մենք չունեինք հստակ ժամկետներ և մշակված պատրաստի հասկացություններ, որպեսզի մեր վերապրածները մեր մեջ ներընկլուզեինք: Չունեինք նաև այնպիսի զգացումներ (ազգային կամ անհատական), որոնց ձգողականությունը կակտիվացներ դրանք: Մեր ունեցած-չունեցածն ընդամենը հույժ զարմանալի խռովք էր, հուզական մի հոգեվիճակ, որ այդ վերապրումներից (կամ փորձառություններից) ասես նյարդուղիներ էին սկսել կազմավորել, որոնք, ավա՜ղ, վաղաժամ բզկտվելով՝ մեր միջից ի դերև ելան: Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից