Նոր գիրք՝ «Ասպրամ»
Գիրքը պետք է լինի այնպիսին, որ մարդկանց հետ անկախ քո վերաբերմունքից’ չտուժի: Գիրքը պիտի սիրվի, կամ չսիրվի: Միջինը չկա: Մտքի կեսը լավը չի լինում, կեսը վատը: Միտքը մեկն է’ իր բոլոր անհարթություններով: Գեղարվեստական խոսքը ճշգրիտ գիտություն չէ, այն կյանքն է’ քո տասը րոպեանոց սրտի խփոցով, բժշկի դեղատոմսով, վատ տեղ ընկած նորահարսի արցունքներով, երեխայի անտեղյակ դեմքով, քեզ գրկի մեջ տաքացնող հոր’ մեծ, սառը ափերով…Այստեղ նորից առաջ է գալիս հասկացվելու խնդիրը, թե կարդացողը որքան երջանիկ, կամ որքան դժբախտ է, ու որքանով դու իրեն կհամոզես հակառակը: Գիրքը այս ֆբ-ն “թոհուբոհի” մեջ ավելի շատ կլանում է, քան տալիս, ավելի շատ զգաստացնում է, ավելի շատ’ սիրել տալիս այն մարդուն, որին դու չես էլ նկատել, բայց դու տեսնում ես քո ուրախությունով ուրախացող նրա մաքրամաքուր հոգին, կամ հակառակը: Արդեն ասացի, մնաց նորից մեծ երախտագիտությունս հայտնեմ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին, որ “ձեռքս բռնած” տարավ իր գրադարանը, ասելով’ տես, դու էլ կարող ես: Սա իր տված բանալին էր, որով բացեցի ինձ համար անսովոր մի դուռ, ու, որ չվախեցրեց դռան ետևի մութ սենյակը։ Հեշտ չէր հեռախոսով գիրք գրել, ու հեշտ չէ այն փոխանցել ու գիրք դարձնել, մանավանդ, որ մի կարգին չգիտես էլ “Գրողների տունն” իր “խոհանոցով”: Մանուկյանն արդեն քանի տարի է, ինձ ապացուցում է մի բան, որ մեծերը և գրականության մեջ են հուսալի և կյանքում: Գիրքը տպվել է “Արմավ” հրատարաչությունում’ Արմեն Ավանեսյանի գլխավորությամբ ու նուրբ ճաշակով։ Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր աշխատել են գրքի վրա, ու նաև, շատ շնորհակալ եմ’ իմ միտքն ինձ հետ տեղ հասցնող բոլոր այն ընկերներին, որոնք մտել են էջս, մի բան գտնելու ու կարդալու նպատակով: Վստահ կարող եմ այս միտքը տեղադրել նաև վերջերս լույս տեսած “Ասպրամ” վեպի մոտ։