Previous Story
Դավիթ Վանյան. Անտարբերության Ձեր դառնապտուղ, որդնած անտառից
Անտարբերության Ձեր դառնապտուղ, որդնած անտառից
Մեր սուրբ ինքնության դագաղն են շինում օրվա տերերը,
Եվ ինքնահավան Ձեր քամահրանքի թավշյա թթվանքից
Մեր կախաղանի պարանն են հյուսում Ձեր “բերեթները”։
Ձեր քմծիծաղով ու բամբասանքով բորբոսնած քենից
Թույն ատելությամբ բռնաբարվում են հին արժեքները,
Չարք դարձած արքան, Ձեր թողտվության սնանկ հատակից
Թուք հայհոյանքով արդեն լցրել է մեր գիժ գետերը։
Բայց դեռ արթուն է տառապանք անցած Հայի Աստվածը,
Տեր ենք մեր Երկրին, ետ պիտի բերենք երեկ կորցրածը։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
3․05․2022թ․