Previous Story
Հասմիկ Սարգսյան. ՀԱՍԿ ԿԹԱՓՎԻ…
(Գեղջկական նոր տաղիկ) Աշնան հավքեր դեռ չեն չվել,Ծանրած արտում հասկ կթափվի,Կհանձնվի քամու խաղին,Չկա մեկը, որ հավաքի: Գիշերը վաղ կըերկարի,Ցուրտ կպատի ինձ անբարի,Իմ հույս մարեց, երբ ինձ ասին,Թե իրարու մենք չենք հասնի: Քեզ աչքերով ճամփա դրի,Մինչ մթնացյալ օր կմարի,Հրակաթ էր առավոտը,Մենավորիկ երբ մնացի:Բարի խոսքով քեզ կհիշեմ,Աղոթք կասեմ քեզ պաշտպանիչ,Լույս իմ աչքի կաթեց ճամփիդ,Ես կուրացա, դու՝ միամիտ: Վաղ է թեև, բայց շտապովՀավքը չուի կպատրաստվի,Հասկ կթափվի պարապ հողին,Չկա մեկը, որ հավաքի… Օգոստոս 20, 2017Հասմիկ Սարգսյան«Գեղջկական տաղիկներ» շարքից