ԳԵՆԵՐԻ ԽԱՌՆՈՒՐԴԸ ԵՎ ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրականության մեջ ամենաշատը գնահատում եմ հեղինակի երևակայությունը, ինչՆ այս գրողի գրվածքներում գլխավորն է` անշուշտ խոսքի վարպետությունից հետո։ Էգլեթիերների ընտանիքի պատմությունն այնպես եմ կարդացել, ասես ինձ հետ պատահած լինի (նկատի ունեմ հատկապես հորաքույր Մադուի կերպարը)
20-րդ դարի եվրոպական գրողներից սրտիս ամենամոտը Անրի Թրուայան էր` մեր Թորոսյանը։
Վերջերս գրադարանում տեսա Թրուայայի պատմվածքների «Դիմանկարը» ժողովածուն ու
զգացի, որ ուզում եմ կրկին հայտնվել նրա արտասովոր աշխարհում։
Ցավոք, նոր գործեր գրեթե չկային, բայց դա չխանգարեց խորասուզվել ծանոթներիս հետ կատարվող դեպքերի ոլորաններում։
Խոսք չկա`գրողի երևակայության սահմանները անպատկերացնելի են։ Յուրաքանչյուր պատմվածք վերընթերցելուց հետո գիրքը փակում էի, աչքերս էլ էի փակում և շշնջում` կեցցես, հայրենակից։
Վերջին գործը կարդալիս սրտխփոց ու անհանգստություն զգացի, տարօրինակ, անդրաշխարհիկ մի բան…
Պպատճառը երկար չփնտրեցի՝ հերոսների խախտված հոգեբանությունն էր։ Այս մարդիկ աշխարհից դուրս մեկ այլ աշխարհում են ապրում, որտեղ բնական իրադարձություններ են կատարվում, սակայն դրանք կապ ունեն իրենց ընկալումների՛, ոչ թե իրականության հետ։
Գիրք կարդում ես` կյանքդ իմաստավորելու և հոգեբանական օգնություն ակնկալելու համար։ Թրուայայի հերոսները քեզ համոզում են, որ դրանք անմտություններ են, կարևորն այն է, ինչ կա քո ներսում։ Իսկ նրանց ներսում գլխիվայր շրջված, սովորականից շատ տարբեր պատկերացումներ են…
Առաջ, երբ նոր էի Թրուայայի գրականությանը ծանոթանում` հիանում էի նրանով, այս անգամ սկսեցի… վախենալ։ Ունայնության շունչը տիրականորեն պաշարեց, ծակող հարցից ցնցվեցի` սա ա՞յն է, ինչն ապրելու համար մարդուն պետք է։ Այդ տագնապները, մտային ջղաձգումները, խեղված հոգիները, տեսիլքները մարդու սիրտն ամոքելու ուժ ունե՞ն…
Մեր հայրենակիցն այս ի՞նչ է անում իր ընթերցողի հետ։
Էվրիկա, թնջուկի բանալին գտնված է, այն թաքնված է «հայրենակից» բառի մեջ։
Պարզ է` խոշոր գրականագետներն ու գրականության մեծ սիրահարները բուռն ցասում կզգան այն մտքի հանդեպ, որն ուզում եմ հիմա հայտնել, բայց միևնույն է, պետք է ասեմ։
Ո՞վ է Անրի Թրուայան։ Ֆրանսիայի, ապա Եվրոպայի, այնուհետ աշխարհի գրական միտքը շլացրած այդ կախարդը։
Ըստ էության մարդ, ում գեներում միախառնվել են չերքեզական, գերմանական, վրացական և հայկական արյունները։ Հայերեն չի խոսել, հայկական շրջանակների հետ շփվել է Փարիզում` հայտնի դառնալուց հետո։ Մի քանի պարբերությամբ գրվածք ունի «Հայակական պատարագ» վերնագրով։ Լինելով ռուս գրականության ու ռուսական պատմության գիտակ` մի շարք աշխատություններ է գրել այդ երկրի ու նրա անվանի դեմքերի մասին։ Ըստ երևույթին տվյալ հանգամանքը որոշակի դեր է ունեցել նրա և Ֆրանսիայի նշանավոր հայերի միջև հարաբերություններում, որովհետև այսպես, թե այնպես ռուսն ու ռուսականը հայերիս հետ որոշ զուգորդություն ունեն։
Մնացածը, ինչ գրել է, իր ապրած երկրի շեղակի կյանքն է և այն մարդկանց պատմությունները, որոնք բնակվում էին իր երևակայության լայնատարած հորիզոններում:
Ասացեք` ինչ կուզեք, Թրուայայի օրինակով կարող եմ եզրակացնել, որ գեների խառնուրդը մարդու մտածողության ու հոգեբանության վրա բացասաբար է ազդում։
Որոշակի ազգի ու ռասայի պատկանող մարդը գենետիկական ամբողջություն է, երբ այդ բնական համակարգում հավասարակշռությունը խախտվում է` ի հայտ է գալիս հետևանքը, ոչ թե արդյունքը։
Ժամանակակից գիտությունը հաստատում է, որ տարբեր ազգերի ու ռասաների ներկայացուցիչների ամուսնությունից ծնվածները մեկ, առավելագույնը երեք սերունդ լինում են առողջ ու խելացի, ապա ժամանակի ընթացքում գենը թուլանում է, և հիվանդագին խախտումները դառնում են անխուսափելի։
Գիտնականները չեն ասում, թե նման ամուսնությունները պետք է արգելել, նրանք ցեղախտրություն՝ ռասիզմ չեն քարոզում, ազնվորեն հայտնում են իրենց հետազոտությունների արդյունքները։
Այս հարցում ես միայն նրանց հանդեպ հարգանքի տուրք եմ մատուցում` ամենևին չժխտելով մշակութային գյուտերի արժեքը։ Բայց որպեսզի արվեստագետի երևակայության բոցավառումից շշմեցնող ծնունդներ չլինեն, այլ միտքը հարստացնող և հոգին շոյող արարումներ, ըստ երևույթին պետք է ենթարկվել Ամենակարողի սահմանած օրենքներին։
…Ինչո՞ւ կրկիրն հիշեցի Սարոյանին։ Երևի իր կենսահորդ գրչի, իր հայկական իմաստասիրության, ընթերցողի սիրտը փաղաքշելու հայրական մեծահոգության համար։
Ի՞նչ կարող եմ անել, այդ զտարյուն հայը իմ մեծ թուլությունն է։
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ