Ինչպես բոլոր փողոցները, մեր հասցեի փողոցը նույնպես սկսվում էր 1 համարով։ Նորից բավական քայլեցինք, մինչև հասանք 109 համարին։ Երբ հայրս ուսի շարժումով շալակի բեռն իջեցրեց մի դարպասի մոտ, հասկացա, որ տեղ ենք հասել։ Մայրիկս ուշադիր կարդաց պատուհաններից մեկին փակցված ստվարաթղթի վրայ...