Քչերին է հայտնի, որ ֆրանսիական հայտնի «Խաղալիքը» ֆիլմի ռեժիսորը ծագումով հայ է (տեսանյութ)
«Ես մելամաղձոտ եմ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է…»:
Ֆրենսիս Վեբեր
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Ֆրենսիս Վեբերը (ֆրանսերեն՝ Francis Veber) ծնվել է 1937 թ. հուլիսի 28-ին Ֆրանսիայի Նյուիլի-սյուր-Սեն քաղաքում:
Ծնողները գրողներ էին. հայրը` հրեա, մայրը` հայ: Մոր շնորհիվ է նա որպես քրիստոնյա մկրտվել է եւ պատերազմի ժամանակ փրկվել փարիզաբնակ շատ հրեաներին սպասող դառը ճակատագրից:
«Երկու ողբալի իրադարձություններ կան իմ կյանքում», նշում է նա. «Հայերի ցեղասպանությունը 1915-ին եւ հրեաների ցեղասպանությունը համաշխարհային պատերազմի օրերին: Էլ ինչ կարող էի անել, բացի կոմեդիային դիմելուց: Հիշում եմ հորս, որ ամբողջ պատերազմի ընթացքում ստիպված էր մեր փարիզյան բնակարանի հետնամասում թաքնված մնալ, որովհետեւ եթե նրան գտնեին, մեզ բոլորիս համակենտրոնացման ճամբար կուղարկեին: Դա ահավոր մի մղձավանջ էր, հնարավոր չէ մոռանալ»:
Մեկ այլ առիթով նա ասել է. «Հայ—հրեական արյունն առանձնակի դրոշմ է թողնում իմ ֆիլմերի վրա»,— ասում է Վեբերը,— «դրանցում էրոտիկ տեսարաններ երբեք չեն լինում, ես միշտ շփոթվում եմ, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են սեր անում։ Նրան չի հրապուրել բժշկի մասնագիտությունը: Հրաժարվելով բժշկի մասնագիտությունից, նա մեկնել է զինվորական ծառայության: Ծառայությունից հետո զբաղվել է լրագրությամբ: 60-ականների կեսերից սկսել է սցենարներ գրել: 1925-ին նա «Ֆանֆան Տյուլպան» 8-մասանոց կինոսերիալի սցենարն է գրել:
1976 թվականին առաջին անգամ Պիեռ Ռիշարի մասնակցությամբ նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Խաղալիքը»: Ֆիլմը մեծ հաջողություն է բերել նրան: Այնուհետև նա Ժերար Դեպարտիեի և Պիեռ Ռիշարի ի մասնակցությամբ նկարահանել է մի շարք կատակերգություններ` «Ձախողակները», «Հայրիկները», «Ընթրիք հիմարի հետ» և այլն:
«Հումորը զենք է ընդդեմ հուսահատության», պատգամում է Վերբերը, «ընդհանրապես ես նախընտրում եմ ցույց տալ փոքր մարդու հաղթանակը»: