ՏԵՍԻԼՔ
Դավաճանները հույսեր են թաղում,Հող տալով լուծում գոյատևման հարց,Ազգ ու հայրենիք թշնամուն ծախում՝Սրբությունները ուրացած անդարձ… Սրտիս խուլ ցավից իմ միտքն է պաղում`Գուժելով երկրիս խավարն հեղակարծ,Նեղում են խոսքս, արցունքս՝ դաղումՈւղեղ հալեցնող ստեր նորարծարծ… Էլ չեմ դիմանում այս մեծ կորստին,Խաբեությանն այս լիրբ ու ակնառու,Հին մղձավանջն է զարթնել վերստին,Նուռն առած բուռս՝ վազում եմ հեռու,Վազում եմ դեպի գոյի առեղծվածԱզատ լեռներն ու դաշտերը արձակ,Դեպ հայրենիքն իմ, որ դեռ չի պղծված,Որտեղ ապրել եմ, կապրեմ համարձակ… Արյուն է չռռում ոտքերիս տակից,Մրմռում են հին վերքերս բացված,Իսկ ես վազում եմ երկրով բախտակից՝Ցասմամբ եռալով, վրեժով լցված…Սրտիցս կապած կամուրջներն հույսի՝Ապաքինում եմ սրտերը խոցված,Բացում եմ անհայտ երկնային լույսի,Հույսի դռները՝ մեր առաջ գոցված… Զմայլված, ապշած ահեղ տեսիլքից՝Գոհացած Աստծո սքանչելիքից,Փառաբանեցին բառերս լռած՝Իմ հոգուց դեպի երկինք կարկառածՀայոց լեռներն ու նահատակներին՝Ազգիս պահապան հրեշտակներին,Որ գաղափարի գագաթն են փառացԵվ միշտ օրհնում են երկիրն հայրենյաց… ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ