Վրեժ Սարուխանյան. Փակի՛ր աչքերս, գիշե՛ր…
Փակի՛ր աչքերս, գիշե՛ր, ես վաղուց բացաչք եմ քնում…Կոպերիս արանքում տագնապի վարագույր է իջել,Բա՛ց վարագույրը, հոգնած կոպերս փակվել են ուզում,Փակի՛ր աչքերս, գիշե՛ր, ուզում եմ մարդու պես քնել… Փակի՛ր աչքերս, գիշե՛ր, ես անքուն ծղրիդ եմ դարձել, Կորցրած սերե՞ր եմ լալիս թե անդարձ ճամփեքի ցավը,Իմ աչքերի մեջ՝ բիբերիս վրա ագռավ է թառել,Ինձ մի քիչ փրկում է իմ ախպեր հին գինու թունդ գավը… Մթնեց առավոտը լույս՝ զինվոր է ընկել սահմանին,Լուսինն իմ աչքում կրկին նորից յաթաղան է դարձել,Տե՛ր իմ, ատում եմ ես արդեն իմ ընկեր գունատ լուսնին,Փակի՛ր աչքերս, գիշե՛ր, ուզում եմ մարդու պես քնել… Զրկու՞մ ես, Տե՛ր իմ, երազ տեսնելու իմ իրավունքից՝Բաց աչքով էս կյանքում դեռ ոչ ոք երազներ չի տեսել,Ետ տու՛ր երազս, աչքերս մաքրեմ էս նոր արյունից,Փակի՛ր աչքերս, գիշե՛ր, ուզում եմ մարդու պես քնել… 17.06.2017թ.