Վիլյամ Սարոյան «Աղոթք»
հատված
Հարթություն, Աստված և մտքի լռություն, խճճված միջանցքներ և սյուներ: Վայրեր, ուր մենք գնում ենք, դեմքեր, որ տեսնում ենք, և երգող երեխաներ..
Բայց ամեն ինչից առաջ գաղափարագրեր, նամակներ, սրբություն, քարե պատկերներ, պարզ գիծ, մեր լեզուն, հստակ ուրվագծեր…. երազանքներ, ժպիտներ, թևաթափ ձեռքեր, մարմնի հպում, սեր առ աշխարհ ու տիեզերք. չկա մահվան վախ, կա մի քիչ թախիծ:
Այո, Աստված, լույսը մեր արևն է, իսկ նրա արտացոլումը՝ առավոտյան ցայգը:
Տեր, շնորհակալ ենք Քեզ նաև թվերի համար. «մեկը» տխրությունն է, «երկուսը»՝ ցավ, «երեքը»՝ խենթությունը, իսկ հազարը, տասը հազարը, դեպ կատարելության ձգտումը՝ լուսավոր տարիներ…
Մտքեր, գաղափարներ, անհաղթահարելի վախ, միայնություն, փառքի սպասում և կարճ երկխոսություն.
-Դու հեղինակություն ես, որդյակ իմ, դու նշանավոր ես, քո պատմվածքները տպվում են:
-Երախտապարտ եմ Քեզ, Տեր:
1934թ.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի