ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ. Թոթափի՛ր ազգ իմ, թոթափիր
* * *Թոթափի՛ր ազգ իմ, թոթափիրՔեզ պատած մուժը ուրացման,Քո մեջի տականքին մաքրիր,Թնդացրու քո ոգին հաղթական։ Նողկալի դեմքով մի ճիվաղԹառել է նաիրյան գահին,Ցնկնում է ուղեղով ծանծաղՄեր ազգի կորստյան մեղեդին։ Մեզ տված գայլերին արնախում,Քայքայած և՛ բանակ, և՛ երկիր՝Թխկում է, գխկում է, բխկումԿործանման մի զազիր ծրագիր։ Հինավուրց և հերոս մի ազգիԳցել է պարտության սարդոստայն,Չի եղել երբևէ մեր գահինԱյդքան պիղծ ստորակարգ դավաճան։ Աջից՝ թուրք, ձախից թուրք, ներսից՝ թուրք,Թրքօղակ՝ սեղմվող դեպի մեզ,Իմաստուն հավատքով քո խորունկՉվանն այդ մահաբեր կկտրես։ Ո՛չ մեկի, ինքդ քե՛զ հավատաՈւ մեջքդ մի՛ տուր ուրիշին,Դաշնակիցն անգամ կհոշի,Թե լինես այլահաճ, թուլակամ։ Խմբվիր շուրջը հանճարիդ,Դարձրու պետությունդ զորեղ,Այնժամ խինդ կիջնի աշխարհիդ,Կհառնի նաիրյանդ անթեղ… Թոթափի՛ր ազգ իմ, թոթափիրՔեզ պատած մուժը ուրացման,Քո մեջի տականքին մաքրիր,Թնդացրու քո ոգին հաղթական։ Վարուժան Խաստուր15.12.2020