Վարուժան Խաստուր. Էս ի՞նչ ես անում, իմ հայ ժողովուրդ
Էս ի՞նչ ես անում, իմ հայ ժողովուրդ,Պայքարիդ ոգին այդ որտե՞ղ մեռավ,Մի՞թե արգանդդ տվեց պարապուրդ,Սեփական որդդ ուղեղդ կերավ։ Գլխիդ դրել ես լղլղուն մի սարդ,Որ կործանումիդ մահերգն է ճառում,Քո տաք արյունն է ծծում անմակարդ,Շեներ ու գյուղեր հանձնում, վաճառում։ Կործանել երկիր, կործանել բանակ,Քո ազատատենչ ոգին է քամում, Քեզ նստեցրել է մահվան ճոճանակՈւ քո գալիքի մարմինն է ծամում։ Ջնջել է և հույս, ջնջել է հավատ,Իր պիղծ հետույքը բացել թուրքի դեմ,Նրա սեռափոխ հարճերը կավատԱսես ընկել են հափրանքի եդեմ… Եվ ի՞նչ զավեշտ է, ի՞նչ ոգեմարում,Այդպես հեշտությամբ երկիր չեն տալիս,Երբ փորոտիքն է քեզ կառավարում,Ճակատագիրն է քո վրա լալիս։ Զարթնիր կոշմարից այս եղծ ու անել,Քո ընկրկումից հիասթափության,Այս մղձավանջից կարող է հանելՔո միասնական բռունցքը միայն։ Ծնիր հերոսին քեզ համախմբող,Լցրու կոյուղի այս ցռուկներին,Բացիր էության ճաճանչդ շենշող,Որ փառավորվի քո հաղթաոգին։ Մաքրիր երկիրդ այս աղտ ու կեղտից,Թալանչիերից այս շնաբարո,Հավատքիդ լույսը ճառագիր նորիցՀամախմբումի եռանդով սիրո։ Բռունցքվիր, դարձիր պողպատից ամուր,Դու պարտավոր ես թշնամուն հաղթել,Թե չէ կդառնաս պատմության մրուր`Նաիրյան ցնորք, խեղված առասպել։ Քո արիական ներուժը ոգիր,Ողողվիր հուրքով քո նվիրականԵվ այս ահարկու վտանգից փրկիրՄեր հայրենիքը որբ ու արնաքամ…Դեռ ուշ չէ, վե՛ր կաց… 03.07.2022թ.Վարուժան Խաստուր