Սյունիք նշանակում է Սյուներ, դրանք Մայր Հայաստանի սյուններն են, որի վրա հենված է Հայոց աշխարհը…
Պատահական չէ, որ մեր գոյության կռիվը միշտ սկսվել է այստեղից` վաղ ժամանակներից մինչ Նժդեհ (վերջինս ամենաակնառու օրինակն է)։ Դեռ նախարարական շրջանում ռազմի դաշտ ամենից շատ զորքը Սյունիքն էր դուրս բերում` 20.000։ Պատահական չէ,որ արքաներն ամուսնանում էին սյունյաց ազնվազարմ իշխանուհիների հետ,դրանով ամրապնդում էին իրենց դիրքերը և հզորացնում` բանակը (Փառանձեմ թագուհի`Արշակ ||-ի կինը,ով իր հոր` Անդոկի իշխանի օգնությամբ պարտության մատնեց Շապուհ ||-ին, և նրան ստիպեցին ճանաչել Հայաստանի անկախությունը, Անիի Մայր տաճարը կառուցած Կատրամիդե թագուհի`Գագիկ |-ի կինը ,Շահանդուխտը`Վահանավանքի կառուցող, և այլք…)Մովսես Խորենացին վկայում էր, որ Սիսական-Սիսիանը Հայկ նահապետի թոռ` Գեղամի որդի, Սիսակի տիրույթն է եղել, և առնվազն մ թ ա ||-րդ հազարամյակից այստեղ ապրել է Սյունի-Սիւնի ցեղախումբը։ Շատ հին է Սյունյաց աշխարհ և բացառիկ տոկունությամբ օժտված:Հետաքրքիր է,որ Ս Ուռումյանն իր “Սյունիքը դիցարան” աշխատության մեջ էթնիկական ծագումից զատ տալիս է հետևյալ բացատրությունը. “Մեր եզրակացությունն այն է, որ Սիսուան, Սիսիան, Սյունի-Սիսակն և Սիս արմատը նախնական ծագումով արտահայտել են դիցական իմաստ և նշանակում է ծիսարան կամ զոհարան”:Իսկ եթե այս ամենին գումարենք Աստվածաշնչյան Սիսակ անունը, որ Բաբելոնի բանաստեղծական անունն էր և նշանակում էր արքունական, իշխանական տուն,հստակ է` ինչ ուժ կա այդ լեռներում ծվարած:Ահա այս հզոր էթնիկական, դիցական, Աստվածաշնչյան ընդհանրության հիմքի վրա `որպես վարչաքաղաքական միավոր բարձրանում է Սյունիքը։ Այնտեղ է մեր գոյության բացառիկ ուժն ու էներգիան, գուցե ծիծաղելի թվա շատերին, բայց խորհրդանիշների պատերազմի առումով այստեղ շատ անպարտելիության սիմվոլներ կան… Չխոսելով Սյունիքի աշխարհագրական դիրքի մասին, արդեն այդ մասին շատ է խոսվել, միայն նշենք` այն հզոր սեպ է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին, մեր փրկության սեպն է, ռազմաստրատեգիական խաչմերուկ է, որի համար այսօր կռվում են աշխարհի խոշոր խաղացողները…Հայաստանն իր պատմության ամենակարևոր էջերից մեկում է, և սրանք լոկ խոսքեր չեն… Հեղինակ` Ա. ԱվետիսյանՆելլի Արզումանյանի ֆեյսբուքյան էջից