ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Սա թող լինի մեկն իմ առավոտներից, որը դեռ ոչ ոք չի գողացել
Չի վատթարացրել ու չի աղավաղել ոչ ոք դեռ,Որին առայժմ ոչ ոք չի պախարակել ու նախանձել,Եվ որի մասին լավ կամ վատ ոչ ոք չի խոսել կամ լռել…Եթե ուշադրությունս չեմ նվիրում շատ բաների հաճախ,Չի նշանակում, որ ներում եմ մեծահոգաբար,Այլ անկարևո՜ր են դրանք արդեն ինձ համար,Եվ ժպտում եմ, քանզի ուժեղ եմ ու ժպտալու ունակ…Նույնքան դյուրությամբ էլ հասկանո՜ւմ եմ ամենքիՏկարությունը խելքի ու մտքի,Անխոհեմությունն ու ապաշնորհությունը,Անգամ չկամությունն ու նախանձությունը,Դավաճանությունն ու ստորությունըԿամ էլ՝ հույժ քծնող դատարկությունը,Որոնց մեջ է դրսևորվում անէությո՜ւնը լիարժեքության,Որոնց մեջ փախո՜ւստ է ու լռությո՜ւն՝ դաշնակիցը նենգության,Եվ որոնք մնացուկներն են մի բան ասելո՜ւ ապիկարության…Բայց այս ձմռան փառահեղ առավոտվա արձագանքների մեջ,Այս լույս զվարթի ծնունդին զուգահեռ,Շատ քիչ անշշունջ լռություն է սպրդել՝Հազիվ լսելի՜, որպեսզի ձեռքերս շփե՜լ հասցնեմ…Իսկ հետո օրը թող պատմի, որ առավոտը խղճի անկումը չէ,Այլ ընդամենը կույսի կիրքն է՝ չափագրված ժամանակի մեջ… Անահիտ Վարդանանց