Ռիչարդ Բախ «Փրկչի գրպանի ուղեցույց»
Այս գրքում ամեն ինչ կարող է սխալ թվալ:
►Ոչ ոք չի ստիպի քեզ սովորել:
Դու կսովորես այն ժամանակ, երբ դրա ցանկությունը կունենաս:
►Աստծուց ուշադրություն մի խնդրեք, հույս ունենալով, որ Նա կկարգավորի ձեր խնդիրները:
Աղոթեք ձեր սեփական ուշադրությանը, և դուք կհասկանաք, որ որևէ խնդիր չկա և ոչինչ էլ պետք չէ կարգավորել:
►Քո փիլիսոփայությունը քո պատկերացումներն են Տիեզերքի մասին. դրանցով դու ղեկավարվում ես առօրյա կյանքում:
Քիչ հավանական է, որ դրանք կարող ես գտնել դասագրքերում:
►Դժվարին և երջանիկ կյանքի երաշխիքներն են՝
- հասկացիր՝ ինչ ես ամենաշատը սիրում անել կյանքում
- ինչ խոչընդոտների էլ որ հանդիպես, արա այդ գործը
- այն, ինչ սովորել ես, սիրով փոխանցիր նրանց, ովքեր գնահատում են քո տվածը և խնդրում են այն քեզնից:
►Կյանքը քեզ ոչինչ չի ասում, այն ամեն ինչ ցույց է տալիս:
►Եթե դու չես ուզում ուսուցիչ լինել, ավելի լավ է այս մոլորակը լքես:
►Դու աշխարհ ես եկել ոչ թե հետք թողնելու համար:
Դու գոյություն ունես, որպեսզի ապրես քո կյանքը:
Ընդ որում՝ ապրել այնպես, որպեսզի լինես երջանիկ:
►Հիշիր, այս կյանքը իրական չէ:
Այն տեսանելի խաղահրապարակ է:
Այստեղ դու զբաղված ես ճշմարտություն բացահայտելով:
►Քո կյանքում յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր իրադարձություն հայտնվում են, որովհետև դու ես կանչել:
Ինչ ես պատրաստվում անել՝ որոշողը դու ես:
►Դուք Տիեզերքի «կյանքում» խաղարկային զվարճալի արարածներ եք:
►Ժամանակը մտահոգվում է լինելու համար:
Իրականությունը մտահոգվում է դառնալու համար:
►Խուսափիր խնդիրներից և երբեք դրանց լուծման կարիքը չես ունենա:
Երբ դու փնտրում ես ոգեշնչում, քեզ անհրաժեշտ են գաղափարներ.
Եթե ուզում ես ուղղորդվել, հենց գաղափարներն էլ քեզ ցույց կտան ճանապարհը:
Բայց եղիր ուշադիր:
►Քո առաքելությունը փայլուն ուղի է, որին դու հետևում ես, և կարևոր չէ, թե ինչքան մութ է շուրջդ:
►Ոմանք ասում են՝ տառապիր:
Այլոք ասում են՝ ծառայիր:
Երրորդներն ասում են՝ հրաժարվիր:
Իսկ ինչ-որ մեկը ասո ՞ւմ է՝ գտիր քեզ համար բարձրագույն ճշմարտություն:
►Այն, ինչ կատարվում է քո շուրջը, ընտրում ես դու:
►Դիմացիր, ապրիր կյանքդ քեզ հայտնի լավագույն ձևով և շուտով դու կհասկանաս, թե բանն ինչումն է:
►Դու երբեք չես մեծանա:
►Ստեղծագործական միտքը ծնում է անսովոր բաներ:
Այնպես, ի դեպ, ինչպես խենթի միտքը:
Անսովորությունը ստեղծագործական մտքի էությունն է:
►Դու ոչինչ էլ չես կարող իմանալ, քանի դեռ ինտուիցիան չի տվել իր համաձայնությունը:
►Զայրույթը վախ է, իսկ վախը՝ կորուստ:
►Դուք բոլորդ
Ազատ եք:
Անել
Ամեն ինչ:
Ինչ ուզում եք
Դա արեք:
►Ցանկացած մեծ գաղափար բացարձակապես հրաշալի է և մեծ հաշվով անօգուտ, քանի դեռ դու չես որոշել ու ստիպել նրան աշխատել:
►Ոչինչ չկա, որի հետ դու չկարողանաս համաձայնվել:
Ոչինչ չկա, որից դու չկարողանաս հրաժարվել:
►Ճշմարտությունը, որը դու արտահայտում ես, չունի անցյալ ու ապագա:
Այն կա, և դա բավական է:
►Սովորել նշանակում է բացահայտել այն, ինչ դուք արդեն գիտեք:
Կատարել նշանակում է ցուցադրել այն, ինչ դուք գիտես:
Սովորեցնել ուրիշներին նշանակում է հիշեցնել նրանց, որ նրանք գիտեն ճիշտ նույնը, ինչ դու գիտես:
Դուք բոլորդ սովորողներ, կատարողներ, ուսուցրիչներ եք:
►Ամբողջ կյանքդ սպասում ես հանդիպել այն Ինչ-որ մեկին, ով կընդունի քեզ այնպես, ինչպիսին դու կաս իրականում:
Իսկ ամենավերջում բացահայտում ես, որ այդ Ինչ-որ մեկը քեզ հետ է եղել միշտ: Եվ դա դու ես:
►Այն, ինչ կատարվելու էր, արդեն կատարվել է:
Իսկ թե ինչպես ես դու այն ընկալում, քո որոշումն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի