Պոնտոս — Հայաստան. երկու հայրենիք` մեկ նպատակ
Նոյենբերի 6-ին Աթենքի «Մանոս Լոյզոս» մշակութային սրահում Աթենքի Նիկեա համայնքի Պոնտոսի հույների միության և հայոց «Զավարյան» դպրոցի ծնողների ու խնամակալների խորհրդի միացյալ ուժերով կազմակերպվում է տարվա ամենամեծ միջոցառումը նվիրված Պոնտոսին և Հաայաստանին: «Պոնտոս — Հայաստան. երեկ… այսօր… վաղը… հուշերի երթուղի» Միջոցառումը նվիրված է երկու ժողովուրդների մշակույթներին, ցեղասպանություններին, նրանց սեփական հայրենիքներից արտաքսումներին, ինչպես նաև խիզախություններին ու հաղթանակներին, նրանց նվաճումներին: «Պոնտոս — Հայաստան. երկու հայրենիք` մեկ նպատակ» Պրոդյուսեր՝ Դեսպինա Սոտիրոպուլու Երգիչներ ՝ Հայկ Յազիջյան, Դիմիտրիս Կարասավվիդիս Վարողներ՝ Խրիստինա Ալեքսանյան ( դերասանուհի) Ալկիս Պասալիդիս (լրագրող) Յորգոս Խաջիէլեվթերիու (ազգագրության գիտաշխատող)
pontos-news.gr
թարգմանությունը` Պերճ Դոլինյանի