Այդ գործերը ստեղծելիս Պոլ Գոգենը չի մտածել, որ ինքը նորարար է
Պոլ Գոգենը նկարել է բավական շատ, սակայն թողել է ընդամենը մի քանի գլուխգործոցներ (և, վերջիվերջո, ո՞վ մի քանիսը չի թողել): Բայց դրանք գործեր են, որոնք համարժեք ենՊոլ Գոգենը նկարել է բավական շատ, սակայն թողել է ընդամենը մի քանի գլուխգործոցներ (և, վերջիվերջո, ո՞վ մի քանիսը չի թողել): Բայց դրանք գործեր են, որոնք համարժեք են եգիպտական որմնանկարիչների, պարսկական մանրանկարիչների, Ջիոտտոյի և նոր ժամանակների մյուս մեծ նկարիչների թողած լավագույն գործերին: Դրանք այն գործերն են, որոնք ստեղծելիս Գոգենը չի մտածել, որ ինքը նորարար է, «մոռացել» է իր էսթետիկական ծրագրերը և «տարերայնորեն» տրվել է նկարելու իր ներքին պահանջին: Եվ հենց դրանք են այն գործերը, որոնք ավելի ամբողջական են արտահայտում Գոգեն-նորարարի ոճը, կառուցվածքով ավելի մտածված ու տրամաբանված են, գույնով ավելի մշակված են ու կատարյալ: Իսկ այն, որ ամբողջ էությամբ արվեստին նվիրված այդ մարդը անտեսել է բոլոր հայտնի ուղիները, տուրք չի տվել իր ներքին մղումներին խորթ ճաշակների պահանջներից և ոչ մեկին, ընթացել է բոլորովին ինքնուրույն ճանապարհով և նոր հորիզոններ բացել գեղանկարչության համար՝ ցույց են տալիս ոչ միայն իր գործերը, երբ համեմատում ենք նրա շրջապատում ստեղծված նկարչության հետ, այլև մեր դարի համաշխարհային կերպարվեստի մի քանի ուղղությունները, որոնց ձևավորման վրա ակնառու է Գոգենի բարերար ազդեցությունը:
Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»
եգիպտական որմնանկարիչների, պարսկական մանրանկարիչների, Ջիոտտոյի և նոր ժամանակների մյուս մեծ նկարիչների թողած լավագույն գործերին: Դրանք այն գործերն են, որոնք ստեղծելիս Գոգենը չի մտածել, որ ինքը նորարար է, «մոռացել» է իր էսթետիկական ծրագրերը և «տարերայնորեն» տրվել է նկարելու իր ներքին պահանջին: Եվ հենց դրանք են այն գործերը, որոնք ավելի ամբողջական են արտահայտում Գոգեն-նորարարի ոճը, կառուցվածքով ավելի մտածված ու տրամաբանված են, գույնով ավելի մշակված են ու կատարյալ: Իսկ այն, որ ամբողջ էությամբ արվեստին նվիրված այդ մարդը անտեսել է բոլոր հայտնի ուղիները, տուրք չի տվել իր ներքին մղումներին խորթ ճաշակների պահանջներից և ոչ մեկին, ընթացել է բոլորովին ինքնուրույն ճանապարհով և նոր հորիզոններ բացել գեղանկարչության համար՝ ցույց են տալիս ոչ միայն իր գործերը, երբ համեմատում ենք նրա շրջապատում ստեղծված նկարչության հետ, այլև մեր դարի համաշխարհային կերպարվեստի մի քանի ուղղությունները, որոնց ձևավորման վրա ակնառու է Գոգենի բարերար ազդեցությունը:
Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»