Պոեզիան մեր մասին ավելին գիտի, քան մենք
Պոեզիան մեր մասին ավելին գիտի, քան մենք: Երևի այդ պատճառով է նաև, որ բանաստեղծություն սիրում ու կարդում ենք առավելապես երիտասարդ հասակում` հոգին ամբողջ ուժով ձգտում է հասկանալ, թե ով է ինքն այս անգամ:
Հետո ինչ-որ բան փոխվում է, և ինչպես
Ալեքսանդր Պուշկինն է ձևակերպել, – ,,Года к суровой прозе клонят,, (,,Տարիները խստաբարո արձակի կողմն են թեքում,,), ու բանաստեղծություններ որոնելուն վերադառնում ենք արդեն զգալիորեն ճերմակած: Պատճառն էլ հավանաբար այն է, որ հոգին ցանկանում է վերհիշել, թե ինչ կա … իրականությունից բացի:
Ի՞նչ առիթ այս մասին հիշելու: Իհարկե, ծիրանի ծառերը դեռ շարունակում են ծաղկած մնալ, և այն էլ՝ վաղաժամ, ինչը նշանակում է, որ այս հողը անուղղելի բանաստեղծ է միշտ և կարող է այդպիսին դարձնել յուրաքանչյուրիս, անկախ այն հանգամանքից, թե գրե՞լ ենք երբևիցե որևէ տող: Սակայն կա նաև մի օրացույցային շարժառիթ: Միջազգայնորեն հայտարարված Երջանկության օրվան ներդաշնակորեն հաջորդում է Պոեզիայի օրը …