ՊԱՀՈՑ ՕՐԵՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Անտերունչ սերունդ, թափուրվող երկիր,Շիրիմաթմբեր՝ մատաղված մանկանց,Ով որ հավաստեց, թե հրաժարիմք,Մերկացավ շուտով իր ագահությամբ։ Մինչ պատարագում դեմքն արևմուտքին՝Ամբոխը խոկաց՝ ձայնը մեկ արած,Թե խույս պիտի տա որոգայթներիցԵվ կուլ չգնա գայթակղության։ Ուխտավորների շարքում մեկն էի,Առվույտը հոգուս որ քաղհանեցի,Սիրո թույրն աչքիս՝ չնկատեցիԿեղծությունը այն քահանայողի։ Սաղմոսերգության թուրմով արբեցիԵվ հորդորների ուղղամիտ հնչմամբ,Բայց վկաները անդ լռում էին,Կոչվածներն էին այնտեղ բացակա։ Ինչպե՞ս հավատալ բեմը բարձրացածԱյն քարոզողին, որ անթարթ ստեց,Երդմնակալած սքեմավորին,Որ անհավատ է և արծաթասեր։ Դաշտերը հիմա որոմնախեղդ են,Պարապ ու անհերկ, և հացն է պակաս,Բեմերին փակված վարագույրներ են,Ժամ է սահմանված մեծ սգո համար։ Ավարտին կգա՞ն նոր հետևորդներՆրան, որ խաչվեց, հետո համբարձվեց․․․Հավատը գարնան բողբոջի պես է,Պիտի գուրգուրամ մինչ տաքերի ելք․․․ Մարտ 2, 2024Հասմիկ Սարգսյան