Previous Story
«Որմնանկարն էլ ապրելու իրավունք ունի»
Posted On 28 Նյմ 2013
Comment: 0
Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը Տավուշի մարզում հանրահռչակելու, Էդուարդ Արծրունյան Վարպետին զինվորներին, ինչպես նաև իջևանցիներին ներկայացնելու նպատակով դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Իջևանի 51 191 զորամասում տեղի կունենա «Որմնանկարն էլ ապրելու իրավունք ունի» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկաները կդիտեն «էդուարդ Արծրունյան» ֆիլմը, ինչպես նաև լավագույն զինվորներին, Իջևանի արվեստի դպրոցներին և գրադարաններին կնվիրվեն «Ամենանկարիչ նկարիչը» և «Արծրունյանական գլուխգործոցներ» գրքերը: