Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը, իսկ դա այսօր արդեն գոյություն ունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը,
իսկ դա այսօր արդեն գոյություն ունի։
(Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ)
33 տարեկանում Քրիստոսին խաչեցին,
33 տարեկանում խաչվեց Արցախի Հանրապետությունը…
Այս օրերին կատարվեց Արցախի Հանրապետության լուծարման հանցագործությունը։
Հայ ժողովրդի թշնամիները վստահ են, որ Արցախի Հանրապետության եւ Արցախի հայության դեմ ծավալած դավադրության, ագրեսիայի, Ցեղասպանության ու բռնագաղթի ծրագիրն անբողջությամբ եւ հաջողությամբ իրականացվել է։ Այսինքն, անօրինական ակտով «լուծարվել է» Արցախի Հանրապետությունը, զինաթափվել է Արցախի Պաշտպանության Բանակը, Արցախի հայությունը ցեղասպանվել ու բռնագաղթել է Հայաստան։
Ադրբեջանի Հանրապետությունը հնարավորություն ուներ տարածաշրջանում խաղաղ ապրելու ու լինելու, բայց այդ հնարավորությունը, վերջնականապես, բաց է թողնված ալիեւյան բռնատիրական կլանի կողմից։
Բոլորի համար կարեւոր է գիտակցել, որ Արցախի եւ Արցախի հայության դեմ սանձազերծված ագրեսիայի եւ Ցեղասպանության այս ողջ գործունեության իրականացնողները ահաբեկչական զույգ պետություններն են՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այդ թվում, միջազգային ընտանիքի դերակատարների մեկ մասի մասնակցությամբ ու աջակցությամբ, եւ մեկ այլ մասի լուռ համաձայնությամբ։
Գիտակցել, որ Արցախի Հանրապետության դեմ նյութված աննախադեպ այս դավադրությանը մաս են կազմել հայկական ազգանուն կրող դավաճաններ, որոնց ձեռքերով ու ջանքերով է նաեւ իրականացվել սույն հանցագործությունը։ Պատմությունն ավարտվում է, երբ մարդիկ իրենք են դադարում գործել: Հայության հրամայականն է, ազգային դավաճանների խայտառակ կապիտուլյացիայի դատապարտումը եւ առանց ազգային դավաճանների մասնակցության Արցախի նոր պետության կառուցումը։
Սակայն, ցեղասպան գործողություններն ու ագրեսիան սրանով չեն ավարտվում։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ ագրեսիայի հաջորդ թիրախը կարող է լինել Սյունիքը, երկու կողմից, այդ թվում Նախիջեւանի, եւ Հայաստանի հյուսիսային շրջանները, իրադարձությունների 1918-1920 թվականների կրկնությամբ, հավելյալ Հայաստան մտնող գազամուղի պայթեցումները եւ ճանապարհների արգելափակումը։
Հնարավոր է, որ սա նոր Սարդարապատն է։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) վաղուց ի վեր որդեգրել է՝ «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ երկրի պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն» իրավական — քաղաքական օրակարգն ու ռազմավարությունը։
Ըստ այդ օրակարգի ու ռազմավարության հայ ժողովրդի ու Հայաստանի անելիքները շատ չեն։ Նշենք դրանցից մի քանիսը։ Պետք է արագորեն կազմակերպել համազգային պաշտպանություն, զինել ժողովրդին, պատրաստել նրան ե՛ւ պաշտպանության, ե՛ւ ազգային պետության ձեւավորման անխուսափելի իրադարձություններին։
Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ։ Օսմանյան կայսրության, Հանրապետական Թուրքիայի, Ադրբեջանի Հանրապետության մեջ (Արեւմտյան Մերձկասպիա) մեկ դարից ավելի ձգվող, շարունակվող ու անպատիժ մնացած Հայերի Ցեղասպանությունից, նշյալ տարածքներում մեծագույն մշակութային Ցեղասպանությունից, Հայկական Արցախի 9-ամսյա լիակատար շրջափակումից, Արցախի հայերի Ցեղասպանության ու բռնագաղթից հետո, ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը եւ այդ իրավունքը այսօր գոյություն ունի։
Կանգնելով Հայոց Հողի ցանկացած կետում, Միջերկրական ծովից մինչեւ Կասպից ծով, Սեւ ծովից մինչեւ Միջագետք սփռված են տարբեր ժամանակներում մեր նախնիների ստեղծած արժեքները: Դրանք նույն ստեղծագործ մտքի դրսեւորում են, արարված հին քարի դարից մինչեւ մեր ժամանակներն ընկած հատվածում. մեկը 10.000 տարեկան է, մյուսը՝ 5.000, իսկ երրորդը՝ մեր պապերի կամ հայրերի ստեղծածն են: Այդ ամենը վկայություն է, որ մենք ենք այդ Հողի բնիկը, մենք ենք մարդկության առաջնային քաղաքակրթության օջախը ստեղծած նախնիների ժառանգը:
Բայց նաեւ մտածմունքի տեղիք է սալիս, թե արժանի՞ ենք հենց այս պահին նման նախնիների ժառանգը կոչվելու։
Իսլամը հանցակից չէ թուրքերի ոճիրներին։ Իսլամ դավանող ժողովուրդները փրկել են հայերին եւ այլ ժողովուրդների Ցեղասպանությունից։ Մուհամմեդ մարգարեից մինչեւ Սալադին, Մեքքայի շերիֆ, մինչեւ Ալեքսանդրիայի խալիֆներ (այսօր արդեն Հորդանանի ու Պաղեստինի) կոչ էին անում պաշտպանել հայերի իրավունքներն ու ժառանգությունը Երուսաղեմում, սպառնալով դժոխքի պատիժներով։ Սուլթան Համիդից Էրդողան ու Ալիեւ ուղղափառ իսլամներ չեն։ Օսմանյան կայսրության եւ Հանրապետական Թուրքիայի մեջ Հայերի Ցեղասպանությունից ու բռնագաղթից, Ապշերոնում հայերի հանդեպ Ցեղասպանության գործողություններից եւ բռնագաղթից տուժած աշխարհասփյուռ հայերը` շարքայիններից մինչեւ մարշալներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ճակատներում, թիկունքում, պարտիզանական ջոկատներում եւ դիմադրության շարժման մեջ, պայքարել են ֆաշիզմի դեմ, վրեժ լուծելով նացիստներից Հայերի Ցեղասպանության համար։ Հոլոքոստի ժամանակ հրեաներին ամենաշատը փրկել են հայերը, հայ ընտանիքները, հայկական եկեղեցիները, սփյուռքահայության կառույցները։
Օտարի վիշտ չկա, ովքեր վախենում են հաստատել դա, հավանաբար կամ սպանում են, կամ պատրաստվում է մարդասպան դառնալ։
Այսօր, Իսրայելի մատնահետքերն ամենուր են Արցախում՝ էթնիկ զտումներում, ինչպես 44-օրյա պատերազմում զանգվածային ոչնչացման արգելված զենքի կիրառումից մինչեւ միջազգային ահաբեկիչ վարձկանների ներգրավման, այդպես էլ Արցախի շրջափակման, Արցախի հայերի Ցեղասպանության ու բռնագաղթի ժամանակ։
Իսրայելի կառավարության պաշտոնյաները արդարացնում են Բանդերային, ծաղկեպսակներ դնում հայերի եւ այլ բնիկ ժողովուրդների մարդասպաններ՝ Ռասուլ զադեի, Աթաթուրքի եւ այլոց գերեզմաններին։ Հոլոքոստի թանգարաններում ներկայացնում են, այսպես կոչված, «Խոջալուի կոտորածը», մինչդեռ իրականում Արեմտյան Կասպիայի բռնատիրական ռեժիմը, ըստ հազարավոր ականատեսների վկայությունների ու ապացույցների, կոտորել է գենետիկ ու պատմական ծագումով հայ, թուրք մեսխեթցիների…
Այսօր, ինչպես 100 տարի առաջ, մեծ տերությունների ղեկավարները եւ կառավարությունները մոռացության են մատնում 1948 թ․ դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիան, 1968 թ․ նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիան, 1948 թ․ դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «ՑՄԱԿ-ի 1970 թ. հոկտեմբերի 24-ի 2625 (XXV) բանաձեւով ընդունված «Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը»՝ հանուն նավթի եւ գազի։ Դրանք մի օր վերջանալու են, եւ նրանք պատմության մեջ մնալու են, որպես․․․՝ ովքե՞ր․․․ արժանապատվություն չունեցողներ․․․ Հայ ժողովրդի նավթն ու գազը նրա անսկիզբ, անվերջանալի եւ այլոց անհասանելի, սերնդե սերունդ փոխանցվող պատմամշակութային ժառանգությունն է։
Հրեաներին, կամ շրջափակված լենինգրադցիներին, կամ էլ Վարշավայի գետտոյում գտնվողներին չէին առաջարկում հաշտութան պայմանագիր կնքել նացիստների հետ, որովհետեւ երբ Դրեզդենում ֆաշիստները ծեծում էին հարեւանի դուռը, հարեւանները անտարբեր էին մնում, կարծես թե իրենց գործը չէ…
Երբ Հիտլերը շարժվեց դեպի արեւմուտքի երկրներ ու բռնագրավեց դրանք, բոլորը լռում էին։ Հետո թեքվեց դեպի Արեւելք ու պահանջեց Դանցիգի միջանցքը։
Եվ ի՞նչ։ Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Մենք հաշվի ենք առնում, որ
- Սփյուռքի հայությունը Հայերի Ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով առաջացած հավաքականություն է, եւ որ նրան ուղիղ կերպով առնչվում են հայ ազգային պետական բոլոր խնդիրները, այդ թվում ներկայի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները։
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) եւ աշխարհով մեկ սփռված հայերը ընտրել են Միջազգային ընկերակցության կողմից 1918-1920 թթ. Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին։
- Արեւմտյան Մերձկասպիայի կազմավորումներում՝ Միջազգային ընկերակցության կողմից չճանաչված 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունում, Ադրբեջանական ԽՍՀ-ում, Ադրբեջանի Հանրապետությունում, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում եւ Ղարաբաղի Ինքնավար Մարզում վերջին 120 տարիներին ոտնահարվել են հայերի եւ մյուս բնիկ ժողովուրդների տարրական իրավունքները, իրականացվել են հայերի եւ մյուս բնիկ ժողովուրդների կոտորած, բռնի տեղահանում, բռնագաղթ, ունեցվածքի բռնազավթում, Մարդկության ու մարդկայնության ոչնչացում, Ցեղասպանություն, Հայրենազրկում, Մշակութային ցեղասպանություն, որոնք չեն գնահատվել ու չեն դատապարտվել միջազգային իրավունքի սուբեկտների եւ Միջազգային ընկերակցության կողմից, որով եւ մնացել են անպատիժ։ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինում իրականացված հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու նպատակով չի ճանաչում խորհրդային շրջանի իրավահաջորդությունը։
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան պետություն) տեր է կանգնում Արեւմտյան Մերձկասպիայի, Արցախի ու Նախիջեւանի ունեզրկված ու ոտնահարված հայության եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքներին ու սկսում է Արեւմտյան Մերձկասպիայի տարածքում հայերի եւ մյուս բնիկ ժողովուրդներին վերջին 120 տարիների Ցեղասպանություննների, Մեծագույն մշակութային ցեղասպանության, Հայրենազրկման հետեւանքով Միջազգային ընկերակցության մութ ուժերի կողմից հասցված վնասների եւ կորուստների հաշվառման, գույքագրման, գնահատման դատական փորձաքննության գործընթացը՝ հատուցման ու վերականգման համար, ձեւավորելով Արեւմտյան Մերձկասպիայի տարածքից բռնագաղթված, ցեղասպանված, հայրենազրկված, ինքնավարությունը կորցրած հայերի, թալիշների, ցախուրների, լեզգիների, ավարների եւ մյուս բնիկ ժողովուրդների, նրանց ժառանգների կորցրած իրավունքների ու ունեցվածքի պաշտպանության կառույց։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) որոշում է կայացրել․
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը), մինչեւ Արցախի Հանրապետության պետական կառույցների վերականգնումը, ստանձնել միջազգային հարթակներում եւ իրավունքի սուբյեկտներում, պետություններում, Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովրդին ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառությունը։
- 120 000 բռնագաղթված արցախահայերին, որոնք Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ընդունել որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) քաղաքացիներ։
- Ստեղծել հայկական քաղաքակրթության պետականությունների՝ Հայաստան պետություն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն, Կիլիկիա, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետություն, Նախիջեւանի Հայկական Ինքնավարություն, Ջավախք, պետականություների պաշտպանի ինստիտուտը։
- Կազմավորել եւ գործարկել Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Մերձկասպիայի Բնիկ ժողովուրդների մշտական տրիբունալ։ Ամեն անգամ, երբ ժողովուրդները քաջություն չեն ունենում պատժելու իրենց դժբախտութան հեղինակներին, միեւնույն այդ հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։ Ովքեր հապաղում ու տատանվում են ընտրության մեջ ստանում են հանգամանքների բերումով ընտրություն։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին ու նրա հասարակական քաղաքական կառույցներին կոչ է անում նախաձեռնել միջազգային դատական գործընթաց 1894-1896 թթ․ Օսմանյան Թուրքիայում սկսված, 1918 թ․-ից Ադրբեջանի Հանրապետության մեջ շարունակված եւ մինչեւ այսօր շարունակվող Հայերի Ցեղասպանությունն իրականացրած զույգ ահաբեկչական պետությունների մարդասպան ու հանցագործ ղեկավարներին դատելու համար։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն), ամբողջ աշխարհում ապրող ու գործող հայ գիտնականներին ու մտավորականներին կոչ է անում համախմբվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Գիտությունների ակադեմիայի շուրջ։
Հայաստան պետությունը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, համայն հայությանը կոչ է անում համախմբվել Հայաստան պետության կառույցների շուրջ եւ որպես հայ ժողովրդի անկախ ազգային պետական կառույց, հայտ է ներկայացնում առաջնորդելու հայ ժողովրդի իրավական, քաղաքական, ազատագրական պայքարը՝ հանուն հայրենիքի ազատագրման ու հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքների կյանքի կոչման ու իրականացման։
Ելի՛ր, ծնկա՜ծ հայ ժողովուրդ… դու պիտի հառնես…
Դու հիմա անցնում ես ինքնամաքրման դժվարին ուղին …
Քո քավարանը լույսի ճանապարհն է…
Այդ հավատով եւ համոզմունքով առլեցուն` շարունակենք մեր պայքարը մինչեւ ազգային — պետական դարձ ու վերածնունդ։ Հայրենիքն է շնորհում մարդուն՝ հպարտություններից ամենաարդարը, ցավերից ամենախորը, պաշտամունքներից՝ ամենաանխառնը եւ մահերից ամենասուրբը… Մեծ հուսահատությունը միշտ մեծ ուժի տեղիք է տալիս։ Մենք պարտավո՛ր ենք ապրել արժանապատիվ կյանքով…
Մարտիկ Գասպարյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Նախագահ
3 հոկտեմբեր 2023 թ․