ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀԱԿԱՆՍ
(Վաչագան Մանուկյանի վերջին գրառումներից)
ՈՒզում եմ սիրուն պատկերացնել ճախրը ՆՐԱՆՑ անմեղ հոգիների…
Ինչ մեծ փառքով պիտի դիմավորեն մարդկային խղճի վրա ծանր նստած նրանց գեղեցիկ հոգիները Արարչատանը…
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ՃՐԱԳ ԶԻՆՎՈՐԸ, ՔՐԻՍՏՈՍԱԿԵՐՏ ԶԻՆՎՈՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՏ ԶԻՆՎՈՐԸ, ԱՍՏՎԱԾԱԱՐԵՎ ԶԻՆՎՈՐԸ, ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ԶԻՆՎՈՐԸ, ԽԱՎԱՐԻ ՈՒ ՑՐՏԻ ՀԱԿԱՆԻՇ՝ ԶԻՆՎՈՐԸ…
Չգիտեմ, մոռացա մարգարեների մեկնություններն ու ընկերոջս՝ Պողոս առաքյալի դեպի Քրիստոս ուղեկցող խորհուրդները, բայց մի բան լավ գիտեմ. դուք ապրելու եք տիեզերքի անծիրության մեջ, նրա խաղաղ սահմանների լույսերի մեջ, արարչի՝ արարչականության մեջ…
Առանց ձեզ ծանր եմ շնչում:
15 հոկտեմբեր 2020թ.