Շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց
«Ալեմդար», 5 ապրիլի 1919 թ.
«Ոչնչացում» բառը «տեղահանություն» բառի հոմանիշ հանդիսանում է թե ոչ, թող Ձերդ գերազանցությունը չարտոնի այդ երկու բառի միասին օգտագործումը: Ինչպես ցանկանում եք, այդպես էլ գործածեք` արտահայտությունը չի փոխի գործնական իմաստը: Դա միայն տեղի ունեցած և բոլորին հայտնի ողբերգության իմաստ ունի: Վստա’հ եղեք, ձեր հոդվածը կրկին անգամ կարդացի և դեռևս չեմ ուզում հավատալ, որ այն ձեր գրչին է պատկանում: Ազգային ոգեշնչում, կրոնական ջղայնություն, անձնական համոզմունք ինչ ազդեցության տակ ուզում է լինի, դա ինչպե՞ս կարելի է գրել: Կարելի՞ է արդյոք հեշտությամբ ժխտել հարյուր հազարավոր անմեղների արյունը և հավատալ մարդասպանների հովանավոր ոմն Սուլեյման Նազիֆ բեյին: Մի կողմ թողե’ք «տեղահանություն» և «ոչնչացում» բառերը: Հայտարարե’ք, որ դա «hայ ժողովրդի ոչնչացման» որոշում է և թող վիճաբանության տեղ չմնա: Այդ որոշումն ընդունել էր Իթթիհաթ վե Թերաքքիի հրոսակախումբը: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին էլ պարտադրեց իրականացնել այդ հատուկ միջոցառումները: Դուք ժխտում եք, կարիք կ՞ա պնդել որ դա այդպես է: Չգիտե՞մ: Ձեր հոդվածի թեման հստակեցնելու համար այս խնդիրը և ապացույցները թողնեմ հետագայի համար: Դուք ասում եք. «Պետությունը պատերազմական անհրաժեշտությունից ելնելով բնակչության որոշ զանգվածը պատերազմական շրջաններից տեղահանելու կարիք զգաց և այդ կապակցությամբ օրենք ընդունեց»: Շատ լա՛վ: Խորհուրդ տալով ոչնչացմանը հավասարազոր չօգտագործել տեղահանության փաստը Դուք իրավական և արդարացված եք գտնու՞մ: Ի՞նչ իրավունքով է կառավարությունը բռնատիրանում իր հպատակության տակ գտնվող որևէ անձի տանը, ընտանիքին, ունեցվածքին և դրամին: Պատերազմական ո՞ր անհրաժեշտությունից ելնելով ստիպեցին երեք-չորս տարեկան երեխայի ձեռքը բռնած, ծծկեր երեխան գիրկն առած, գրպանում եղած միայն մեկ օրվա ուտելիք հաց գնելուն բավարար դրամն առաջին կանգառում վերցնելով կանանց տարագրել անհայտ Տեր-Զորի անապատները: «Պատերազմական շրջաներից հեռացում» ասելիս մի քիչ մտածեք. պատերազմական շրջաներ ընդգրկող և նրանց վրա տարածվող անհրաժեշտությունը զգալու ժամանակ ու այդ շրջանի հայերին տեղահանության պատերազմական անհրաժեշտության մեջ ընգրկելու համար դուք այդ շրջանը տարածում եք Էդիրնեից մինչև Բասրա:
Լավ, բայց Կայսերիի հայերին տեղահանելով Դեր-Զոր` 6-րդ բանակի թիկունք, Հաուրանիի չորրորդ բանակի թիկունք մոտեցնելու ձևով չեք հասկանում, թե վտանգը մոտեցնու՞մ եք բանակին: Այդ ընդհանուր պատերազմի թատերաբեմ հանդիսացավ հայրենիքի ողջ տարածքը: Պատերազմի ծնած «անհրաժեշտություն» դարձավ հայ ազգը հեռացնել այդ շրջանից: Տրամաբանական կլիներ, եթե հիմնավորեիք հետևյալ կերպ, ասելով թե «երկրագնդի վրա տեղ չմնաց, հայրենիքը տակն ու վրա եղավ, և դրանից ելնելով այդպես որոշեցինք տեղահանվելիք և քշվելիք վայրերը»: Մեկ էլ օրենքը… Միայն իմ չէ, ամբողջ ազգի անունից խնդրում եմ Իթթիհաթ վե Թերաքքիի նման այդ արյունոտ և սարսափելի բառը մի’ կրկնեք: Հայրենիքի հարյուր հազարավոր զավակներին կախաղան հանած, հարյուր հազարավորներին գնդակահարած, հարյուր հազարավոր անմեղ երեխաների և կանանց կացնով մասնատած, հազարավոր այրի և որբերի սովից մահացածի դիմաց «բոլոր բարիքներ տվող մեր պարոնների» հասցեին ամենահամարձակ բերաններից լսվող բողոքները երկու շրթունքներից քիչ հեռու ձգվելու հնարավորություն չտվող, և բոլոր այս հանցագործություններն իրագործած անխիղճ անձանց տիրապետության ժամանակ կայսրության բնակչությանը հարբաց հպարտություն ապրեցրած այս գիշատիչ բառն ազգի խղճի հանգստության համար մի կրկնեք: Օրենքի ամենապայծառ, ամենապարզ բացատրությունը վստահ եմ, որ դարձյալ ձեզնից բացի, շատ քիչ քաղաքացի կարող է տալ: Դա ձեզ արտահայտել ստիպելու համար, ձեր կողմից տեղահանություն անվանվող օրենքը պետք է կիրառել նախևառաջ ձեր ընտանիքի նկատմամբ: Այդ ժամանակ մի օրենքի կիրառման իմաստը հասկանալու համար ուժ կունենաք խորը փիլիսոփայություններ անելու, թե անհրաժեշտ է, որ օրենքը համապատասխանի Աստծո օրենքներին, խղճին և տրամաբանությանը: Ի վիճակի կլինեք եզրակացնել, թե այս հանցագործությունը ժխտող և անիծող Սուրբ գրքի քանի հարյուրավոր այաթ, և սահմանադրության հոդված գոյություն ունի: Չորս արյունարբու հիմարի կողմից ընդունված որոշումն օրենք ե՞ք անվանում: Կարծես թե այդ բառը բոլոր ոճրագործությունները մարդասիրության վերածելու ուժ ունի և այդ օրինակով գործող պաշտոնյային էլ ներման արժանի եք համարում: Դա ինչպե՞ս կլինի: Թալեաթի այդ հրամանն իրականացրած ձեր կողմից նշված պաշտոնյան, նախևառաջ մարդ է, իսկ հետո էլ մահմեդական: Մարդ և օսմանյան հպատակ հանդիսանալու տեսակետից գոյություն ունի սահմանադրություն, որի դրույթներին հավատարիմ մնալու հարյուրավոր անգամ խոստում է տրվում, իսկ մահմեդականի համար գոյություն ունի Սուրբ գիրք, որն իր մեջ պարունակում է աստվածային սկզբունքներ և պահանջում, որ իր ամբողջ գործելակերպով մարդը պահպանի այդ սկզբունքները: Ահա հրամանի, օրենքի բնույթը, եթե համապատասխանում է այդ սկզբունքներին, մահմեդական պաշտոնյան աշխատում է այն իրականացնել: Ես կարծում եմ, որ Իթթիհաթ վե Թերաքքիի հինգ-տաս հիմար մարդասպանի հովանավորմանն ուղղված ձեր ջանքերի արդյունքում զանց առու՞մ եք Աստծու գրքի նկատմամբ անհրաժեշտ հարգանքը: «Մեր կառավարությունը պատասխանատու չէ այդ հարցում հատուկ հանձնաժողովի և ուրիշների մասնակցության և հանցագործությունների համար» ասողը դուք եք: Խնդրում եմ Ձերդ գերազանցությանն այս կետը մեկ անգամ ևս բացատրել: Կառավարության դրական, այսինքն օրենքներին հնազանդ և ոչ դրական, /օրենքներին հակառակ/ մասերից կազմված լինելը ձեզնից եմ լսում: Այդպիսի կառավարությունն ինչպե՞ս է կոչվում: Տեղահանության շրջանների պաշտոնյանների մեջ օրենքի պահանջը խելամիտ և նույնիսկ «պաշտպանելով և գթասիրտ» իրականացնողներ ասողներ կային ասելիս, չգիտեմ այդ «պաշտպանող և գթասիրտ» բառերը դարեր ի վեր պարունակող արտահայտության իմաստն ի՞նչ վիճակի եք բերում: «Պաշտպանող և գթասիրտ» ձեր ասածը մի կնոջ` երեք-չորս երեխաների հետ միասին, տանից «քաղցրախոսությամբ» հանելը, թե սարերում, անմարդաբնակ անապատներում, ուտելու խոտ անգամ չգտնվող և մահվան ակընկալիքով նախապատրաստված մի շրջան ուղարկելն է: Դա՞ է ամենը: Իմ տեսած «պաշտպանված և գթասիրտ» տեղահանությունն այդ է: Դուք ասում եք, թե այս հարցերում «պարտականության սահմանը» անցնողները, մեծամասամբ կառավարության ամենաազդեցիկ անձ հանդիսացող Թալեաթ փաշայի ցանկությանը հակառակ` պաշտոնից հեռացվեցին: Ձեր թույտվությամբ հետևյալ հարցը տամ. այդ Թալեաթ փաշան կառավարության իրավական անձանցից էր, թե՞ ոչ իրավական, ապօրինի զավակ: Թողնենք, նշանակում է այս հարցերում մեկ էլ «պարտականության սահման» գոյություն ունի: Դա թողնում եմ Ձեր պարզաբանմանը: Ամեն դեպքում պաշտպանությունն և գթասրտությունը տեղահանության պարտականության սահմանից դուրս չմնաց: Նորմալ սահմանն անցած, մտրակով ծեծվածների մեջ ծառայության սանդուղքով վեր բարձրացածների շատ եմ ճանաչում: Ձերդ գերազանցությունն, այդ կառավարության «դրական» մասի կողմից պատժված մեկ անձ կարո՞ղ է մատնանշել: Ցույց չտալու համաձայն ընդունում եք, որ «բացասական» անձինք, տեղահանության իրականացման համար, պատերազմի դաշտի պես առաջընթաց ապրեցին: Այստեղից երկու ճամպրուկով Դիարբեքիր մեկնած Դիարբեքիրի վալի Ռեշիդն այնտեղ սպանդ կազմակերպելուց հետո վագոններով վերադարձավ: Հետո, կարծում եմ պատժելու համար, վալի նշանակվեց Անկարայում: Հավատացե’ք, որ բոլոր նման մարդկանց մեջից ամենածանր պատիժը կիրառվեց վերջինիս նկատմամբ: «Եթե նույնիսկ ոչնչացման և կեղեքման վերաբերյալ պաշտոնական հրաման չկա, պաշտոնանկ և ծառայությունից հեռացվածների մեջ լռել չցանկացողներ այնպայման կգտնվեն» խոսքերը լու՞րջ եք ասում: Եթե լռում ենք, ապա ոչ թե որոշ անձանց հանցագործություններն ոգեշնչելու համար: Դա միայն վիրավոր սրտերը կրկին չխոցելու, ի հարգանս վիրավոր և արյունոտ սրտերի, նրանց չկոտրելու համար: Մեկ էլ դրա մասին խոսելը նշանակում է բոլորին հայտնի մի բան հնչեցնել: Եթե կան անձինք, որոնք պաշտպանել են հայերին տեղահանությունից, ոչնչացումից և կոտորածից, նրանց գործելակերպը և գործողությունները ծագում էին իրենց բնորոշ անձնական խիզախությունից, մարդասիրությունից և խղճից: Բեքիր Սամիի, Հյուսեյին Քյազիմի և դոկտոր Արիֆի պես անձանց գործողությունները, նրանք, ովքեր այսօր պետության, այսինքն` Իթթիհաթ վե Թերաքքիի կառավարության գեղեցիկ հաշվին արձանագրելու արժանի համարվող անձինք են, երեկ համարվում էին հայրենիքի դավաճան, թուլամորթ, վախկոտ և ստոր մարդիկ: Նրանք այդ պատվավոր նպատակին հասան` կառավարության պաշտոնական հրամաններին հակառակ գործելով: Ոչ թե կառավարությունն իրավական հրաման տվեց, իսկ պատվավոր պաշտոնյաներն էլ այն լավ կիրառեցին: Դա Ձերդ գերազանցություն էլ շատ լավ գիտի: Բայց ինչպե՞ս կարելի է չզարմանալ սխալ պաշտպանությանը դրդող սխալ տեսակետների և գիտակցության վրա: Յոզգաթի մարդասպան Քեմալն ասում է. — Կառավարությունը չի արել: Իթթիհաթ վե Թերաքքիի անհեռատես մի անդամ. — Իթթիհաթ վե Թերաքքին նման բաների որոշում չի ընդունել, նույնիսկ չարաշահումների պատճառով որոշ անձանց պատժել է, — ասելուց չի ամաչում, չի խուսափում: Եթե հարցնենք խեղճ թուրքին, կպատասխանի. — Ես պատերազմից եմ վերադարձել: Մեր հարևան դարբին Ավետիս աղային, Նիկողոս Չորբաջըին (ապուր եփող Նիկողոսին), դեռ չգիտեմ շատ հարևանների թալանել են, Արաբիստան`այստեղ-այնտեղ են քշել Շատ լավ, մենք չխոսենք, ոչ-ոք չհարցնի: Սակայն Աստված, որ մեկն է քրիստոնյայի, թուրքի, հայի համար, խղճի բարձր, անողոք ձայնով չի՞ հարցնի. -Շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց: — See more at: http://www.genocide-museum.am/arm/eye_witnesses5.php#sthash.wT75fh37.dpuf