Previous Story
«Նրանց սիրո մեջ ինչ-որ հեթանոս բան կար, ինչ-որ անզուսպ նվիրում». Հրանտ և Զապել Ասատուրներ
Posted On 12 Մրտ 2014
Comment: 0
Նրանց սիրո մեջ ինչ-որ հեթանոս բան կար, ինչ-որ անզուսպ նվիրում: Եվ այն, ինչ տեղի ունեցավ 1934թ. հունիսի 9-ին, հատուցումն էր իրենց այդ բուռն, գեղեցիկ և աշխարհիկ վայելումների: Այն, ինչ արել են այս երկու հզոր մտավորականները հայոց լեզվի, հայ գրականության, հայկական բանասիրության համար, անգերազանցելի է: Իսկ միմյանց հասցեագրած նամակները՝ խորը զգացմունքայնությամբ, հոգեկան և մարմնական հաճույքների մասին ազատ, բաց և շատ գեղեցիկ խոստովանություններով, պարզապես նմանը չունեն:
Բանաստեղծների օրրան Սկյուտար: Այստեղ է ծնվել Զապելը 1863-ին: Հայրը՝ Հովհաննես Խանճյանը, շատ հայտնի ժամագործ էր, և նրան էր վստահված սուլթանի պալատի ժամագործապետի պաշտոնը: Մայրը՝ Զերաֆեթ հանումը, բավական զարգացած կին էր, հրաշալի տիրապետում էր հին հունարենի և իտալերենի, բայց նրա կերպարի ամենագրավիչ գծերից մեկը կիթառ նվագելն էր: Ծնողներից բացի Զապելի անհատականության ձևավորման մեջ մեծ դեր է ունեցել նաև հորաքույրը՝ Սրբուհի Ալանակյանը՝ մի խելացի և հարգված կին, ով ազատորեն մուտք ու ելք է ունեցել սուլթանի մոտ: Զապելի «Ազգանվեր հայուհյաց ընկերություն» հիմնելու մտահղացումն ի կատար է ածվել հենց տիկին Ալանակյանի ջանքերի շնորհիվ, ով օսման փաշայից կարողացել է թույլտվություն պոկել դրա համար: Դա 1879 թվականին էր, երբ Զապելը 16 տարեկան էր: 1881-ին 18 տարեկան հասակում ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ և նրա հետ մեկնում կայսրության տարբեր անկյուններ: Ամուսինն աշխատում է որպես փաստաբան, ինքն ուսուցչություն է անում: Մինչև 1889թ. այդ երիտասրադ կինը գավառներում հիմնում է օրիորդաց քսան դպրոց, զուգահեռ հոդվածներ է ուղարկում Պոլսի մամուլին: Կարապետ և Զապել Տոնելյանները դուստր են ունենում և կոչում նրան Ատրինե: Այս աղջիկը հետագայում աշակերտում է մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանին: 1889թ. Տոնելյան ընտանիքը վերադառնում է Պոլիս: Մեկ տարի անց՝ 1890-ին, Զապելը հանդիպում է Հրանտին:
Նա Զապելից մեծ էր մեկ տարով, ծնվել էր 1862-ի օգոստոսի 10-ին, Բոսֆորի ափին: Վեց տարեկանում կորցրել էր հորը: Հրանտը շատ լավ կրթություն էր ստացել: Շատ տարիներ անց՝ 1921-ին Զապելի հետ հանդիպման հետահայաց տպավորությունները կհանձնի «Դիմաստվերներ» գրքի էջերին. «Ճշմարիտ հուզումով մըն էր ուրեմն, որ ներս մտա իր տանը սրահեն… Սկսանք խոսիլ, իբր թէ հին բարեկամներ ըլլայինք, տարիներու բացակայութենե ետքը զիրար նորեն գտնող հին բարեկամներ»: Զապելն ամուսնացած էր: Ամուսնացած էր մեկի հետ, ով երբեք չէր ջանացել պեղել նրա հոգին: «Ամուսինս ինձի համար հայր մըն է կամ եղբայր մը, միայն թե անոնց գորովն ալ չունի: Ան, որ իրավունք ունի տերս ըլլալու, առջի օրեն չբաղձաց սրտիս»,- գրում է Զապելը:
Գործի բերումով անընդհատ հանդիպում են, շփվում հասարակական, կրթական, գրական ոլորտներում, զգում են միմյանց ներկայությունը, բույրը, լսում միմյանց ձայնը, փախցնում հայացքները իրարից: «Զապելը ամուսին և երեխա ունի». այս ծանրակշիռ հանգամանքը մոտ հինգ տարի կզսպի նրանց: Բայց դրանից զգացմունքները ոչ թե կմարեն, այլ հակառակը: Սկսվում է խոստովանությունների, նաև ծածուկ հանդիպումների և նամակագրութայն շրջանը: Միայն մեկը կար, որ շուտով իմացավ այդ մասին և քաջալերեց Զապելի և Հրանտի ծածուկ սիրավեպը: Զարմանալիորեն դա Զապելի աղջիկն էր: Ատրինեն հազիվ 13-14 տարեկան էր: Հենց նրա միջոցով էլ հաճախ մայրը նամակներ էր հանձնում Հրանտին և հակառակը: Դա զարմանալի համերաշխություն էր, որ այդ փոքրիկ աղջիկը, բայց էությամբ շատ զգայուն կինը, ցուցաբերում էր մոր և նրա համակրելի ընկերոջ նկատմամբ: Նրանց զգացմունքները չափից դուրս խորն էին, իսկ հնարավորությունները՝ մեկընդմիշտ միասին լինելու, չափից դուրս անհեռանկարային: Այսպես մոտ տասը տարի իրար ճանաչելուց և մոտ հինգ տարի սիրահարներ լինելուց հետո ճակատագիրը հարթեց Հրանտի և Զապելի համատեղ, օրինական կյանքի ճանապարհը: Գուցե դաժան ձևով, բայց հարթեց: Զապելի ամուսինը մեռավ: Եվ որոշ ժամանակ անց՝ 1901-ին, 39 և 38 տարեկան հասակում Հրանտն ու Զապելն ամուսնացան: Մի բան, որ երբևէ չէին կարող երևակայել: Շուտով ծնվեց նրանց դուստրը՝ Էմման, ինչպես հիշում է Վահրամ Փափազյանը, «իր փարթամ մոր կրճատված կրկնությունը»: Սիպիլի սալոնները, որ կազմակերպվում էին առաջին ամուսնու տանը, երբ Պոլսի հայ մտավորականությունը ի մի էր գալիս՝ քննարկելու գրականագիտական, լեզվաբանական կամ ազգային-հասարակական այս կամ այն հարցը, հիմա տեղի էին ունենում տեր և տիկին Ասատուրների տանը:
Ամեն ինչ հրաշալի էր, քանի դեռ վրա չէր հասել 1915 թվականը… երբ տարան բոլորին, երբ գազանաբար սպանեցին բոլորին, բայց Հրանտին ձեռք չտվեցին: «Ինչու՞ բոլորն ալ տարին, ինձի թողուցին»: Այս հարցը նա տալիս էր 1915 թ. սկսած ամեն օր, ամեն ժամ: Նրա ուղեղը չէր անջատվում: Հարցի պատասխանը նա չուներ: «Ինչու՞ բոլորն ալ ելան գացին և ինձ պատն երես մենակ թողուցին»: Հրանտ Ասատուրը վախճանվեց իր ընկերներից բավական ուշ՝ երկարատև հիվանդությունից հետո՝ 1928թ. հունիսի 5-ին, 66 տարեկան հասակում: Կյանքից հեռացավ մեծ սիրահարը և մեծ մտավորականը: Մահից առաջ նա հասցրեց գրել. «Կինս անձնվիրության օրինակելի վարմունք մը ունեցավ ինձի հանդեպ: Եվ օրն ի բուն ինձմով զբաղեցավ տարիներ: Արան՝ Սիպիլի եղբայրը, և Ատրինեն, և Էմման նույնպես իրենց խնամքներով կեանք մը վայելել տվին ինձի: Ամենքն ալ օրհնյալ ըլլան»:
Սիպիլ գրական կեղծանունով Զապել Ասատուրը մնաց մենակ: Ճակատագիրը, որ մինչև վերջ բարեհաճութամբ հարթել էր նրանց համատեղ կյանքի ճանապարհը, հիմա կարծես թե եկել էր ետ պահանջելու տվածը: Զապելն արդեն հիվանդ էր, կաթված էր ստացել, աջ ձեռքը չէր աշխատում: Հրանտից վեց տարի անց՝ 1934-ի հունիսի 19-ին, նա մեռավ: Դա կարելի էր համարել երջանիկ ապրած կյանք, որը նրանց տվեց արգելքները հաղթահարելու կամք, համառություն և մեծագույն սեր… եթե հոգին ավանդելու պահին չկատարվեր այն, ինչ կատարվեց: Նրա հիվանդ մարմինը դեռ նոր էր ազատվել երկրային բեռից, երբ, մոր մահվան մասին լսելով՝ կողքի սենյակի բաց պատուհանից ցած նետվելով, անձնասպան եղավ Էմմա Ասատուրը՝ պտուղը աշխարհի ամենագեղեցիկ ու բուռն սերերից մեկի: Դա ամենա մեծ գինն էր, որ նրանք վճարեցին իրենց ապրած աշխարհիկ վայելքների համար:

(Ն. Թուխիկյանի «Խոստովանություն» գրքից)
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ