«Նա կարծես չի ստեղծագործում, այլ արձանագրում է կյանքը». Արտաշես Քալանթարյան
Նախասումգաիթյան իրականության համար հասարակական հնչողությամբ լիցքավորված «Խոստովանություն» ժողովածուի մասին գրված այս փոքրիկ հոդվածը ժամանակին լույս չտեսավ բախվելով թայֆայական արգելապատնեշին: Թող այն փոխարինի տաղանդավոր գրողի հիշատակին
նվիրված հրաժեշտի խոսքի:
Արտաշես Քալանթարյանը ժամանակակից այն գրողներից է, որի ստեղծագործությունը աչքի է ընկնում քաղաքացիական ակտիվությամբ, հասարակական հրատապ հարցերի արծարծումներով, մարդու ճակատագրի համար խոր մտահոգությամբ: Դրա հերթական վկայությունն է նրա «Խոստովանություն» ժողովածուն է, ուր ամփոփված է մամուլից արդեն հայտնի վիպակների մի շարք: Վերջին տարիներին գրված այդ ստեղծագործություններում Քալանթարյանը ներկայացնում է մեր ապրած ու ընթացիկ կյանքի տարբեր ոլորտներ, ստեղծում մարդկային բարդ փոխհարաբերություններով հատկանշվող իրականություն իր ներքին հակասություններով, պայքարի սրությամբ, կյանքի ամենադաժան հանգամանքներում անգամ սեփական նկարագիրը անաղարտ պահող կերպարներով, մարդու ու մարդկայինի հաղթանակի կենսահաստատ լավատեսությամբ: Դա մեր կյանքում օրավուր աճող ու ահգնացող, հասարակական առաջընթացը արգելակող բացասական երևույթների դեմ պայքարո։ղի լավատեսություն է, որը երբեք էլ ուռա-հաղթանակներով չի
պսակվում, այլ մարդկային ար։ժեքների պահպանությունը հնարավոր է դաոնում ծանր մաքա։ռումների գնով, հաճախ հերոսներին կանգնեցնելով փակուղու առջև, ճիշտ այնպէս, ինչպես իրական կյանքում: Այստեղից էլ Քալանթարյանի ստեղծագործության ամենաբնորոշ յուրահատկությունը, նա կարծես չի ստեղծագործում, այլ արձանագրում է կյանքը, գեղարվեստորեն պատկերում իրականն ու կատարվածը որն ընթերցողին մղում է մտովի
ընդարձակելու վիպական հյուսվածքի շրջանակները՝ համանման փաստերով ու իրողություններով լրացնելու և հարստացնելու այն: Իրականության խոր ճանաչողությունը, հասարակական առաջընթացի օրինաչափությունների հակադրամիասնությունն ըմբռնելու կարողությունը և գաղափարական աոողջ դիրքորոշումը ապահովում են հեղինակի 2 ստեղծագործությունների հասարակական հնչեղությունը, ներկայանում որպես ժամանակի պահանջի թելադրանք-գրականություն:
Այսօրվա դիտակետից մեր հասարակության անցած ուղու պատկերն է ներկայացված «Գրվեց ապառաժ քարին» վիպակում: Պա։տերազմի զոհերի հիշատակին գյուղում կառուցվող հուշարձանը դուռ է բացում մտորումների առջև, ովքե՞ր են պատերազմի զոհերը. մի՞թե միայն նրանք, ովքեր ընկան կռվի դաշտում: Իսկ սովից ու անտերությունից, կորուստների կսկծից մեռածնե՞րը, իսկ վերապրողնե՞րը, որոնք ամեն ինչի հասել են, այնպես էլ չկարողանալով
ազատագրվել անցյալի ծանր բեռից: Մտորումները պարտադրում են հետադարձ մի հայացք, և Ալեքսանյան գերդաստանի պատմությամբ ներկայացնում մարդու ճակատագիրը հասարակական զարգացման մի տևական ժամանակահատվածի ֆոնի վրա:
Հեղափոխական վայրիվերումներր հոնուտցիներին գտան զարգացման մի այնպիսի կետում, երբ մարդիկ դեռևս համոզված էին, որ եթե կաթը վաճառեն, կովը կցամաքի, պտուղը վաճառեն՝ ծառը կչորանա, երբ մարդկանց աստվածը հողն էր, մարդու կոչումր՝ նրա վրա քրտինք թափելը:
Վարպետ այգեգործ Սանասար Ալեքսանյանը այն եզակի միամիտներից էր, որ ուրախացավ կոլեկտիվացմամբ՝ մտածելով, որ հայրենի լերկ տարածքները այգեստանների վերածելու մեծ հնարավորություններ են բացվել: Կոլեկտիվ տնտեսություն մտնելու որոշումով նա վերադառնում է գյուղ: Սակայն արդեն գյուղի տերերն էին դարձել մարդիկ, որոնք «այնպես էլ չեն սիրել հողը, ծառ չեն տնկել»: Եվ աքսորում են Սանասարին՝ սեփականելով նրա ունեցած-
չունեցածը, ընտանիքի անդամներին քշում լքված մի գոմ: «Այո՛, էդպես պիտի լինի, հերիք է, հիմի մենք պիտի քնենք հայրենիքի թշնամիների փափուկ թախտի վրա: Բա ի՞նչ»,- ասում է Բագրատ Թոփալյանը ի պատասխան ժողովրդի հեգնական հայացքների:
Թե՛ միջինասիական ավազուտներում, թե՛ սիբիրյան սառնաշունչ տափաստաններում Սանասարը շարունակում է իր արարչագործությունը, ամենուր աճեցնում այգիներ, մինչև բացվում է փրկության դուռը: Սանասարը ապրում է գերագույն ոգևորություն, որ թույլատրել են իր քաղաքացիական պարտքը կատարի հայրենիքի հանդեպ, հուսադրում է կնոջը, թե
«Հունոտ տանող ամենակարճ ճանապարհը Բեռլինի վրայով է: Կհաղթեն անիծյալ Հիտլերին՝ աշխարհին ու մարդկանց տառապանք ու ցավ բերողին, ու նոր տուն կգան: Հանգիստ սրտով:
Ու այդ ժամանակ ինքը արդեն ոնց որ պետք է իր հաշիվները կմաքրի Հիտլերի հոնուտցի ծնունդ Բագրատ Թոփալյանի հետ»: Այդ կենսահաստատ լավատեսությամբ էլ նա դաոնում է Հոնուտի առաջին զոհերից մեկը պատերազմում, 1941 թ. օգոստոսի 24-ի ֆաշիստական ռմբակոծությունից մանկատան երեխաներին փրկելու ժամանակ:
Այո, անողոք ու դաժան ճակատագիր էր բաժին ընկել Սանասարին, բայց բոլոր փորձությունների մեջ նա կարողացավ պահել իր մարդկային վեհ նկարագիրը: Նա հաղթեց ավերող չարությանը՝ իր մահով անգամ սրբագործելով ապրելու իրավունքը, որովհետև, այդ մահը, իրոք, հերոսական է: Փլվող առաստաղի տակ Սանասարն իր մարմնով փրկեց մանկատան վերջին՝ վաթսունհինգերորդ որբին ու «ճիշտ, ապրելու և անձնազոհության
օրինակ դարձավ մեր երկրի ապագա վաթսունհինգ քաղաքացիների համար», իրենց խոր երախտագիտության հետ Սանասարի ընտանիքին են հաղորդում մանկատան փրկված երեխաները: 3
Արյունոտ իրականության զոհեր են դառնում նաև Ալեքսանյան գերդաստանի մյուս անդամները: Աղջիկը, սիբիրական հոր կարոտը սրտում, զուրկ առողջարար սննդից ու բժշկական օգնությունից, մեռնում է հիվանդանոցում «անձայն, անտրտունջ ու լուռ»: Փոքր որդին՝ Գրիգորը, ինչքան էլ տոկունությամբ մաքառում է «հայրենիքի թշնամու» զավակի համար ստեղծված զրկանքների դեմ, չի կարողանում խուսափել ժամանակի անարդարության զոհ դաոնալուց:
Հոր պես դժվարին ու հերոսական ճանապարհ է անցնում ընտանիքի ավագ որդի Լևոնը՝ դաոնալով հոնուտցիների վերջին զոհը պատերազմում: Լևոնը հայրենական պատերազմ ընկալում է որպես պատերազմ իրենց ընտանիքի դեմ, իրենց խաթարված ու տրորված երջանկության դեմ, կռվում է հայացքի առաջ ունենալով իրենց բոլոր թշնամիներին՝ Հիտլերից մինչև թոփալյաններ:
Ալեքսանյան գերդաստանի ահավոր ճակատագիրը յուրահատուկ իմաստավորում է ստանում պատերազմի ամենամեծ զոհի՝ գերդաստանի մայր Վարսենիկ աքոր կերպարում, հաստատում արհավիրքներին դիմակայելու, ապրելու ու գոյատևելու ողբերգական հերոսականությունը: Աշխատավոր ամուսնու աքսորվելուց հետո նրա ուսերին է ընկնում
ընտանիքի պահպանության հոգսը թոփալյանների հալածանքի պայմաններում: «Եվ Վարսենիկն այնպես էր աշխատում, ասես ամեն անգամ Գողգոթա էր բարձրանում և ուսին տանում էր իր խաչը`լուռ, համբերությամբ, անտրտունջ»:
«Լուռ, համբերությամբ, անտրտունջ» Վարսենիկը հաղթահարում է կյանքի բոլոր փորձությունները, դիմանում իր մեծ կորուստների կսկծին, աշխարհին ու մարդկանց նայում անչար ու ջինջ հայացքով՝ երբեք չաղարտելով հոգու մաքրությունը:
Քալանթարյանը ստեղծել է Հարուստ ներաշխարհի տեր, ամբողջական ու ավարտուն գրական կերպարներ՝ հաստատելով չարը տոկունությամբ հաղթահարելու, ավերումի ու ոչնչացման դեմ պայքարելու և գոյատևելու ժողովրդական կենսահաստատ լավատեսությունը:
«Խղճի ու մտքի» անաղարտության համար մղվող պայքարն է ընկած «Սիրիր մերձավորիդ» վիպակի հիմքում, Հեղինակը վիպական գործողությունները սկսում է իր ստեղծագործության մեջ հաճախակի հանդիպող դրամատիկորեն սրված մի կետից, որը դաոնում է յուրահատուկ բանալի մարդկային բարդ փոխհարաբերությունների լաբիրինթոսը թափանցելու ճանապարհին:
Ուշ երեկոյան տուն վերադառնալով, աղբատար մեքենայի վարորդ Վիրաբը ակամա լսում է կնոջ ու աղջկա խոսակցությունը,
— Որ իմանա, չի ուզի: Չի ուզի, էլի, մա՛մ: Որ իմանա, չի ուզի:
Վիրաբը կանգ առավ զարմացած:
— Ւ՞նչ գիտես, այ աղջի՝ հարցրեց Մարգոն: 4
— Գիտեմ, էլի,– լաց էր լինում Սուսանը, — Որ իմանա հայրս աղբ հավաքող է, չի ուզի: Աղբ հավաքողից ո՞վ աղջիկ կուզի, ա՛յ մամ:
Խոհանոցում մի պահ լռություն տիրեց և այդ լռության մեջ Վիրաբը լսեց, թե ինչպես է ցավով, տագնապահար, անկանոն զարկում իր սիրտը:
Հիմա Մարգոն ի՞նչ կասի: Տեսնես ի՞նչ կպատասխանի Մարգոն:
— Բա ես ի՞նչ ասեմ,—հանկարծ աղջկա լացակումած ձայնով ասաց Մարգոն,— ե՞ս ինչ ասեմ, որ ամբողջ կյանքում եմ ամաչել: Այնքան սուտ եմ ասել, որ մի տոկոսն էլ հերիք է դժոխքի կրակի մեջ խորովվելու համար: Բայց ի՛նչ կարող ենք անել, աղջիկ ջան, մեր ճակատին էլ դա է գրված: Ի՞նչ կարող ենք անել:
Անակնկալից ապշահար Վիրաբը փշրված հոգով դուրս է գալիս տնից և ավտոբուսի կանգառի նստարանին կծկված ծանր մտորում. «Ուրեմն անպտուղ ու սու՞տ է եղել ապրած ամբողջ կյանքը»:
Իսկ այդ կյանքը եղել է անձնազոհ նվիրումի քսանամյա մի երկար ճանապարհ:
Վիրաբը մենակ չէ քաղքենիական միջավայրի դիմաց: Նրա հետ են ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստեփան Մադոյանն ու տեխնիկումի դիրեկտոր Արգամ Թոռչյանը, աղքատ ուսանող Խոսրովն ու ակադեմիկոս Պարսամյանը, ուժեղ նկարագրի տեր մարդիկ, որոնք իրենց ճանապարհն անցնում են ազնիվ ու շիտակ, հենց այդ պատճառով էլ դաոնալով խորթ ու չգիտակցված: Մեռնում է բազմաթիվ սերունդների դաստիարակ Թոռչյանը, նրա հարազատ
որդիներն անգամ չեն ապրում կորստի այն կսկիծը, որ մարդկային է: Ուսանող Խաչիկը սիրահարվում է մի աղջկա, չիմանալով, որ նա ամենանողկալի փողոցային կյանքով է ապրում: Ակադեմիկոս Պարսամյանը կանգնել է փակուղու առջև, տեսնելով, որ իր տված գիտությունը այլևս պետք չէ հեշտ ճանապարհով փառքի ու բարեկեցության ձգտող շրջապատին:
Քաղքենիական հոգեբանության պատճառած ավերածությունները ավելի լայն պլանի վրա է ցուցադրվում «Մովսես ապերը» վիպակում:
Իրավաբանական պրակտիկայում կոփված Մարկոս Մարգարյանի տանը թեժ մարտեր են սկսվել: Մարկոսը Շամշադինում մենակ մնացած հորը հրավիրել է իր մոտ ապրելու, կինը ընդարձակ բնակարանում տեղ չի գտնում կեսրայրի համար: Մարտերը թեժանում են մանավանդ այն ժամանակ, երբ ճարահատ Մարկոսը առաջարկում է պատշգամբի թախտը,
որը ընտանիքի հարազատ անդամ շնիկի` Տուզիկ Մարկոսի Մարգարյանի, անկապտելի սեփականությունն է: Ծանր ճակատամարտում «հաղթում» է Մարկոսր՝ հարկադրում պատշգամբը տրամադրել Մովսես ապորը:
Գալիս է Մովսես ապերը, և որդու դռան շեմից սկիզբ է առնում երկու
քաղաքակրթություններրի բախումը: Երկու քաղաքակրթություն կողք-կողքի, բազմաթիվ թելերով կապված միմյանց, բայցև աներևակայելիորեն հեռու իրարից, հեռու իրենց մտածելակերպով ու գործելակերպով, հակադիր իրենց նիստ ու կացով, մարդու ու մարդկայինի նկատմամբ ունեցած պատկերացումով: 5
Մովսես ապերը ընդամենը երկու օր է դիմանում քաղաքում՝ մտքում միշտ փայփայելով հեքիաթի սև ձին, որ իրեն թռցնի հարազատ միջավայր: Բայց այդ երկու օրը իր խտացած միջադեպերով հավասարազոր է Ոդիսևսի տասը տարիներին:
Հուսաբեկ կանգնած այդ ամենի դիմաց, Մովսես ապերը եռ է գալի, զայրույթի խոսքեր շպրտում անտարբեր միջավայրի երեսին և փշրված հոգով փախչում քաղաքից:
Քալանթարյանն իր վիպակներում ստեղծում է մարդկային բարդ փոխհարաբերություններ, վիպական լարված իրավիճակներ, քննադատում կյանքի արատավոր կողմերը, դատապարտության խոսք ասում հասարակական առաջընթացը խանգարող երևույթների դեմ: Նա միաժամանակ հանդես է բերում ազնիվ մեծամասնությանը ներկայացնող
կերպարներ, որոնք կյանքի բեռը տանում են իրենց ուսերին, չարիքի հաղթահարման տևական գոտեմարտում մնում շիտակ ու ամբողջական, իրենցով հաստատում մարդու մարդկային ու քաղաքացիական նկարագրի վեհությունը: Հենց այդ հատկանիշներով էլ «Խոստովանություն» ժողովածուն աչքի է ընկնում արդիական հնչեղությամբ, ընթերցվում լարված հետաքրքրությամբ:
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ