Նար Հովհաննիսյանը՝ Գոհար Գասպարյանի մասին
Բնությունը մեր Գոհարն օժտել է հիասքանչ ձայնով, երաժշտականությամբ, երգարվեստի նրբությունները զարմանալիորեն ներզգալու շնորհով:
Գոհարի հետ հանդես եմ եկել յոթ օպերաներում, ուր նա երգում է գլխավոր հերոսուհիների պարտիաները: Նրա յուրաքնաչյուր բեմելը երևույթ է դառնում երաժշտական աշխարհում, իսկ թատրոնի համար դրանք տոնական ներկայացումներ են, որոնց տոմսակները ձեռք բերեը ամենատանջալից խնդրին է դառնում երաժշտասերների համար:
Տխուր է հիշել, բայց թատրոնի համար եղան դժվարին տարիներ, երբ ներկայացումները գնում էին դատարկ դահլիճներում, և սկսվել էր ֆինանսական ճգնաժամ: Բավական էր Գոհարի մեկ կամ երկու ելույթը, որպեսզի վճարվեր թատրոնի ողջ անձնակազմի ամիսների աշխատավարձը:
Երջանիկ եմ, որ արվեստի հաճելի և պարտավորեցնող այս տաճարում ես էլ պատիվ ունեցա ներկա գտնվելու Գոհար Գասպարյանի մեծարման երեկոյին և ցանկանում եմ իմ Շուշանին, իմ Օլիմպիային, Ռոզինային, Ջուլիետային, Վիոլետային, Մարգարիտային, և վերջապես, իմ Նորմային բեմական երկարակեցություն: Գոհա՛ր ջան, բախտավոր եմ և հպարտ մեր բարեկամությամբ:
(Նկարում՝ Նար Հովհաննիսյան, Գոհար Գասպարյան)
Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ