ՄՍԵՐԻ ԼԻՐԻԿԱՆ
Այսօր վերջապես գնացի շուկա, որպեսզի մառոլ առնեմ ու մարդավարի դիմավորեմ Նոր տարին: Արդեն շուկայի մատույցներում զգացվեց Ամանորի շունչը: Բոլորը շուկայից դուրս էին գալիս համերաշխ՝ մառոլով ու համեմով: Հանկարծ բազմության մեջ երևաց մի տարօրինակ բլուր, որ դանդաղ առաջ էր շարժվում: Չորս կողմից արհամարհանքով նայում էին դրա վրա ու նախատինքներ տեղում: Երբ շատ մոտեցավ՝ տեսա, որ մի խեղճ մարդ է՝ կռացած ամեն տեսակ անասունի մսերի հսկայական կտորների տակ: Մի պահ կանգ առավ, որ շունչ առնի, այդ ժամանակ էլ որոշեցի հարցուփորձ անել.- Էդ ո՞ւմ ես ինադ անում: Դու հո տրոցկիստ չե՞ս: Ինչո՞ւ էս էդքան միս առել:- Սրանք միս չեն:- Բա ի՞նչ են:- Պոեզիա, լիրիկա ու սիմֆոնիա:- Իբր ի՞նչ ասիր: Վրիդ մսերից արյուն ու ճենճ է կաթում, իսկ դու ասում ես՝ պոեզիա:- Դու ինձ չես հասկանա: Ու ոչ ոք էլ չի հասկանա:- Դե պատմիր, որ հասկանամ:- Ի՞նչ պատմեմ: Ես էլ բոլորիդ նման եկա շուկա, որ մառոլ առնեմ ու հավատարիմ մնամ կառավարության գծին: Բայց երբ հասա մսի պասսաժ, ամեն ինչ տակնուվրա եղավ:- Այսի՞նքն:- Պիտի տեսնեիր, թե մսի տաղավարների վրա ինչ սրտաճմլիկ բաներ էին նկարած ու գրված:- Օրինակ:- Հենց առաջին տաղավարին նկարված էր մի անձնազոհ խոզ ու կողքը գրված.Թող ոչ մի բուդ չպահանջվիիմից բացի,Ոչինչ որ ես առանց բդիՉեմ տա քացի:- Ու ի՞նչ:- Ի՞նչը ինչ, էս մեծ բուդը առա:- Է լավ, ասենք թե էդ բուդը առար, բա էս մնացած մսե՞րը խի առար:- Հեշտ ես ասում: Հաջորդ տաղավարին նկարած էր մի մայր խոզ՝ անհամար կրծքերով, ու կողքը գրված.Ցավը որքան սիրտս լոճիՈւ որքան էլ խոցի ինձ խոր,Չեմ խնայի ոչ մի գոճի,Չեմ թաքցնի ոչ մի խոճկոր:- Վե՞րջը:- Յոթ գոճին էլ առա: Չես տեսնո՞ւմ ոնց եմ շարան կապել ու գցել վիզս: Էս տարի յոթ գոճով պիտի սեղան նստեմ:- Վայ քո խիղճը կտրվի: Բա մնացա՞ծը խի առար:- Մյուս տաղավարներում համարյա լաց եղա:- Շուտ արա՝ պատմի:- Ամենից սրտառուչը ոչխարների տաղավարն էր: Էն ինչ մի թախծոտ ոչխար էր նկարած, ինչ խելոք աչքեր ուներ: Ոնց ասեմ, ոնց որ մեր հարևան երկրի նախագահի աչքերը:- Բան կա՞ր գրած:- Էն էլ ինչ բան.Կուզեմ հիմի դառնամ դիակԱզգիս թողած մի զույգ թիակ:- Ու առա՞ր:- Անպայման, երկու թիակն էլ առա:- Բա դու մեղք չե՞ս, այ մարդ: Հլը տես՝ ծանրությունից թոքերդ բերանիցդ դուրս են եկել:- Սրանք իմ թոքերը չեն:- Բա ո՞ւմն են:- Մի շատ նվիրական կովի թոքեր են, որ պիտի տժվժիկ սարքեմ:- Էդքանից հետո դեռ տժվժիկ էլ ես ուտելո՞ւ:- Բա դու ի՞նչ կանեիր իմ փոխարեն, եթե տեսնեիր մի անձնվեր կովի գլուխ՝ կողքն էլ գրած.Թոքերս զեղչ են,Թե զույգն էլ առնես,Կուրծքս կճեղքեմ,Սիրտս կտամ քեզ:- Հաստատ կառնեի:- Այ ապրի արևդ: Ես էլ առա:- Բա սի՞րտը ուր ա:- Դրել եմ ծոցագրպանս: Չես տեսնո՞ւմ՝ ոնց ա թփթփում:- Բայց դոշդ երկու կողմից էլ թփթփում ա:- Էն մյուսը իմ սիրտն ա:- Չէ, ախպեր էլ մյուս մսերի մասին չեմ հարցնում: Դու հաստատ դրանց տակ ես մնալու: Կերկոխ ես ըլնելու ու մեռնես:- Մի ասա, դեռ ոչ ոք պոեզիայից չի մեռել: ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գրող- երգիծաբան2019 թ.